Պայքարը կառավարությունից տեղափոխվել է ՊՆ. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. «Հայ հանրությունն անհամբեր սպասում է, թե Սերժ Սարգսյանն ի վերջո ում է նշանակելու պաշտպանության և արտաքին գործերի նախարար։ ....Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նա կուսակցական վերնախավին ասել է այն, ինչ արդեն հայտնի էր բոլորին՝ պաշտպանության նախարար է նշանակվելու նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, արտգործնախարար կվերանշանակվի Էդվարդ Նալբանդյանը։ Իսկ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, թերթի տեղեկություններով, առաջարկվել է ընտրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և անվտանգության խորհրդի քարտուղարի երկու պաշտոններից մեկը։ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, սակայն, չի պատրաստվում հանձնվել, ու «ՀԺ»-ի տեղեկություններով, հիմա էլ նա է ՌԴ գնացել՝ հարցեր լուծելու։
…Ինչ վերաբերում է Օհանյանի հետագա պաշտոնավարմանը, ապա այստեղ էլ դժվար հաղթահարելի խութեր կան՝ նրան իր պաշտոնը չի ցանկանում զիջել Գլխավոր շտաբի ներկայիս պետ Յուրի Խաչատուրովը։Օհանյանն ու Խաչատուրովը Հայաստանում միաժամանակ են նշանակվել նախարար և Գլխավոր շտաբի պետ, բայց ի սկզբանե նրան խորը հակասություններ են ունեցել։ Խաչատուրովը, ասում են, չի ենթարկվել նախարարին, նա որոշ դեպքում անգամ Ս. Սարգսյանին չի ցանկացել հաշվետու լինել, փոխարենը իր հարցերը լուծել է ՌԴ-ի հետ։ Եվ եթե հիմա Օհանյանն իր համար ընտրի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ապա ավելի խորը առճակատման մեջ կհայտնվի Խաչատուրովի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան