20th Century Fox-ի նախկին աշխատակիցը կալանավորվել է «Փրկվածը» ֆիլմի կրկնօրինակը գողանալու համար
20th Century Fox ընկերության նախկին աշխատակիցը դատապարտվել է «Փրկվածը» ֆիլմի կրկնօրինակը գողանալու և նախքան պաշտոնական հաղորդագրությունը ինտերնետում տարածելու համար: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Independent-ին:
Տղամարդը, ում անունը չեն հայտնում, պրեմիերայից վեց օր առաջ ֆիլմի կրկնօրինակը համացանց է գցել: Դրան հաջորդած վեց շաբաթվա ընթացքում ֆիլմը ներբեռնել էին ավելի քան մեկ միլիոն օգտատեր: Ստուդիան իր կորուստները հաշվել է 1,2 միլիոն դոլար: Նա նաև անմիմացոին ֆիլմի կրկնօրինակ է տարածել համացանցով:
Դատարանը չարագործին դատապարտել է վեցամսյա տնային կալանքի՝ երկամյա փորձաշրջանով և տուգանել: