«ԶԻԼ»-ի ու «Լեքսուս»-ի բախումից երկու կին է մահացել
Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» բեռնատարն ու «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Լեքսուսի» ուղևորուհիներ 22-ամյա Տ. Ս.-ն և 45-ամյա Օ. Ջ-ն տեղում մահացել են:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ «ԶԻԼ»-ի վարորդը մեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի:
ՃՈ 2-րդ գումարտակի 1-ին դասակի, Վաղարշապատի և Արմավիրի բաժինների ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 19-ին, վարորդ Ա. Պողոսյանը մեղայականով ներկայացել է Արմավիրի բաժին:
Ա.Պողոսյանը ձերբակալված է: Նա ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան