ՀՀԿ-ն հայտարարում է քաղաքական դպրոցում ընդունելության մասին
Հանրապետական կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի առաջին ընդունելության մասին: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ դպրոցն ունենալու է 2 տիպի կուրսեր՝ հիմնարար և կարճաժամկետ, որի շրջանակներում կկատարվեն վերապատրաստումներ:
«Դասընթացներին կարող են մասնակցել ՀՀ 20-40 տարեկան քաղաքացիները, որոնք կամ ստացել են բարձրագույն կրթություն կամ կրթություն ստանալու ճանապարհին են: Համախպատասախն փաստաթղթային ցանկի մեջ մենք ներառել ենք մի կարևոր պահանջ, որը մոտիվացիոն նամակն է, որով մարդիկ պետք է սեղմ ներկայացնեն, թե ինչու են ցանկանում ընդունվել քաղաքական դպրոց», -ներկայացրեց Աշոտյանը:
Նրա խոսքով, ընդունելության հետ կապված ունեն քանակական սահմանափակումներ: Բայց կլինեն վերապահումներ. «եթե դիմորդների թիվը լինի շատ մեծ և բոլորն էլ լինեն հետաքրքիր, նպատակասլաց ու խոստումնալից երիտասարդներ, ապա գուցե մենք միանգամից երկրորդ խումբը բացելու մասին»:
Բայց մինչ այդ կբացվի միայն մեկ խումբ:
Ինչ վերաբերում է դասախոսներին, ապա դրանք լինելու են քաղաքական գործիչներ՝ ՀՀԿ-ական և ուրիշներ, փորձագետներ: Դասախոսները դասախոսելու են անվճար:
Աշոտյանը նկատեց, որ Հանրապետականն «այս գործի մեջ» ներդնելու է ցանկություն ու միտք, գրասենյակային տարածք, «բանիմաց քաղաքական գործիչներ» և ոչ մեծ փողեր:
«Մենք չենք ասում, թե բացառիկ ենք, մենք ուզում ենք, որ մեր հետևից գան մնացած կուսակցությունները և Հայաստանում քաղաքական կրթության այս ձևը կայանա, որից շահում ենք բոլորս», -հայտարարեց Աշոտյանը:
Դպրոց ընդունվել ցանկացողները կարող են մինչև հոկտեմբերի 20-ը ներկայացնել փաստաթղթեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան