Քաղաքական 19:42 10/10/2016 Հայաստան

Ն. Զոհրաբյանը պահանջում է ԵԽԽՎ-ում հատուկ կարգով քննարկել Ադրբեջանում տեղի ունեցած խայտառակ սահմանադրական հանրաքվեն

Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որի ընթացքում ելույթ է ունեցել  ԲՀԿ խմբակցության ղեկավար  Նաիրա Զոհրաբյանը, ով պահանջել է, որ  ԵԽԽՎ-ն հատուկ կամ հրատապ կարգով քննարկի Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած հակաժողովրդավարական սահմանադրական հանրաքվեն, որը Ադրբեջանը պաշտոնապես հռչակեց սուլթանատ։

ԲՀԿ մամուլի ծառայությունը տարածել է  Նաիրա Զոհրաբյանի ելույթը.

«Ես կարծում եմ, որ մենք հրատապ կարգով ուղղակի պարտավոր ենք քննարկել Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած  Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Այդ հանրաքվեով Եվրոպայի Խորհրդի անդամ երկիրը պաշտոնապես վերածվում է սուլթանատի, և երկրի հիմնական օրենքով ամրագրվում է նախագահի աթոռը ժառանգությամբ փոխացնելու սուլթանատի հիմնական մոդելը։

Սահմանադրական փոփոխություններով սեփական պաշտոնավարումը 5 տարուց դարձնելով 7 տարի, իսկ նախագահի թեկնածուի համար նախատեսված տարիքային նվազագույն շեմը 35-ից դարձնելով 25 տարի, սրանով Ալիևը երկրի մայր օրենքով ամրագրեց իր պաշտոնավարումից հետո նախագահի աթոռը կրտսեր Ալիևին փոխանցելու դրույթը։ Եւ չնայած թե դեռևս ազատության մեջ մնացած Ադրբեջանի մի քանի իրավապաշտպան կազմակերպությունները, թե «Մուսաֆաթ» կուսակցությունը, թե ԱՄՆ Պետդեպը և մի խումբ կոնգրեսականներ կոչ արեցին Սահմանադրական դատարանին դրական եզրակացություն չտալ Ալիևի հերթական բռնապետական թելադրանքին, սակայն սեպտեմբերի 26-ի հանրաքվեով Ադրբեջանը պաշտոնապես դարձավ բռնապետական սուլթանություն։

Հարգելի գործընկերներ, ես անգամ չեմ ցանկանում քննարկել, թե ինչ խայտառակ օրինախախտումներով  է անցել հանրաքվեն։ Հույս ունեմ մեր Վեհաժողովը կքննարկի նաև ԵԽԽՎ դիտորդական առաքելության խիստ անհասկանալի գնահատականը, որ  Ադրբեջանում հանրաքվեն անցել է բաց և թափանցիկ՝ արհամարհելով ԵԱՀԿ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի գնահատականները։ 

Առնվազն հասկանալի չէ, թե ինչպե՞ս են Վեհաժողովի մեր գործընկերները օրինակելի համարում մի հանրաքվե, երբ ամբողջ միջազգային մամուլը և անգամ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հրապարակել են հարյուրավոր փաստեր ընտրակեղծիքների վերաբերյալ. օրինակ, թե ինչպես են քվեարկության տարել քվեարկելու իրավունք չունեցող դպրոցահասակ երեխաների։ Ավելին, աշխարհի տարբեր  երկրներում ապրող ադրբեջանցիները նշյալ երկրների ադրբեջանական դեսպանատների մոտ կազմակերպել են ցույցեր՝ «Ժողովուրդը թագավոր չի ուզում» պաստառներով։ Ու նման խայտառակությունից հետո հայտարարվում է, թե ադրբեջանցիների 91 տոկոսը կողմ է թագավոր ունենալուն։ 

Հարգելի գործընկերներ, այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում, մեր կառույցում պետք է լրջագույն քննարկման առարկա դառնա։ Մենք լռեցինք, երբ Ալիևը սահմանադրական նախորդ փոփոխություններով նախագահ առաջադրվելու իրավունքը դարձրեց ցմահ, լռում ենք հիմա, երբ ԵԽ անդամ երկիրը պաշտոնապես հայտարարվում է սուլթանատ։

Ես պահանջում եմ, որ քվեարկության դրվի Ադրբեջանում տեղի ունեցած հակաժողովրդավարական սահմանադրական հանրաքվեն հատուկ կամ հրատապ կարգով քննարկելու հարցը»։

Նաիրա Զոհրաբյանը նաև վարման կարգով է ելույթ ունեցել, ով հայտարարել է, որ ԵԽԽՎ նախագահը, խախտելով ԵԽԽՎ կանոնակարգը, կամայական կերպով հերթական անգամ իրեն ցանկանում է զրկել ելույթի իրավունքից։

ԲՀԿ պատգամավորն իր ելույթում ասել է՝  

«Հարգելի գործընկերներ,

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ բոլոր նստաշրջաններում համառորեն խոչընդոտում է իմ ելույթներին՝ հանձնարարելով ԵԽԽՎ քարտուղարությանը իմ ելույթները ելույթ ունեցողների ցանկում գրել ամենավերջում։ Ավելին, այն, որ իմ ելույթները  Ագրամունտին նյարդայնացնում են, այդ մասին նա փոխանցել է  հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին և ԵԽ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Պարույր Հովհաննիսյանին։ Ավելին, Ագրամունտը իրեն իրավունք է վերապահում ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած իմ ելույթները խմբագրել և իրեն ոչ հաճո հատվածները հանած տեղադրել Վեհաժողովի պաշտոնական կայքում, ինչի մասին ևս նա տեղեկացրել է մեր պատվիրակության ղեկավարին, նշելով, որ իմ լեքսիկոնը իր համար ընդունելի չէ։

Այսինքն, երբ ես ապրիլյան պատերազմի ժամանակ հայ զինվորին մորթած ադրբեջանցուն անվանում եմ  երկոտանի կենդանի, դա մեծապես վիրավորում է Ագրամունտի զգացմունքները և նա իմ ելույթից հանում է նշյալ հատվածն ու նոր տեղադրել տալիս Վեհաժողովի կայքում։

Տեղեկացնում եմ ձեզ, պարոն Ագրամունտ, որ դուք գերազանցում եք ձեր լիազորությունները և զբաղված եք բացարձակ ինքնիրավչությամբ ու օրինախախտմամբ։ Տեղեկացնում եմ ձեզ, որ օրենքի ընձեռած բոլոր հնարավորություններով ես պայքարելու եմ ձեր ինքնիրավչության և կամայականությունների դեմ»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:24
Ասել են՝ գինը թղթի վրա գրեք,մարդիկ արժանի պատասխան են տվել՝ ուղարկելով համապատասխան տեղը․ Դանիելյան
«Այսօր ժամը 10։00-ին շրջափակել էինք Կառավարության շենքը։ Օկուպացիոն Կառավարությունը նիստ էր գումարել և հազարավոր ոստիկաններով, շրջափակված...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շատ մեծ հանրահավաք կլինի․ Բագրատ Սրբազան
«Քիչ հետո պետք է խնդրեմ պարոն Դանիելյանին, որպեսզի մի փոքրիկ պատվիրակություն ուղարկի Կիրանց։ Մեր ժողովրդի հետ ամիս ու կես պայքարել ենք և...
Աղբյուր` Panorama.am
19:51
Մենք ծախվող մարդիկ չենք, եթե ինքը ծախվող ա, խնդիր չկա, թող ծախվի, մենք մեր հողը չենք ծախում․ Կիրանցի բնակիչ
 «Մեր հայկական հող է, մենք իրանց հողը չենք ուզում»,- Կիրանցում ասում է գյուղի բնակիչը՝ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:34
Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ
Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին․ «Հայաստանի ժուռնալիստների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Միջազգային ասպարեզում իրենք այլևս գործոն չեն․ Բագրատ Սրբազան
«Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվել են  Տավուշը՝ հանուն հայրենիք» շարժման աջակիցները։ Այստեղ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը։...
Աղբյուր` Panorama.am
19:07
Այս ապազգային գործելաոճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ներկայիս վարչախմբի վրա․ Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ եւ այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում...
Աղբյուր` Panorama.am
18:58
Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 10 բռնցքամարտիկ. Բաչկովը չի մեկնի
 Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարում 10 մասնակից կունենա:...
Աղբյուր` Panorama.am
18:50
Սրբազանին կհորդորեի ավելի կոշտ, նյութական գաղափարներով՝ պատժի սկզբունքով գործել.Հոգեբան Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
18:47
Թբիլիսիում «Մայրերի երթ» է ընթանում
Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում «Մայրերի երթ» է ընթանում: Այս մասին գրում է aliq.ge-ն։ «Մայրերն ընդդեմ ռուսական...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հավատացեք՝ սա չարյաց փոքրագույնն է. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրում է. «Երկարա-բարակ չեմ գրի: Սա այն իրականությունն է, որում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա.
Մայիսի 16-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, ինչի պատճառով էլ քաղաքացիներին պատճառվել է նյութական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Իշխան Սաղաթելյան. Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի
«Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում...
Աղբյուր` Panorama.am
18:07
Թաթոյան. Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
«ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած...
Աղբյուր` Panorama.am
17:54
Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ. Կիրանցեցի կին
«Առավոտից մարզպետին հրավիրում ենք, պահանջում ենք, թող գա»,-ասաց ճանապարհը փակած Կիրանցի բնակիչ կինը՝ ի պատասխան ճանապարհը բացելու...
Աղբյուր` Panorama.am
17:54
Միքայել Ոսկանյան. Կարող եմ իմ ստեղծագործական կյանքը շարունակել մեկ այլ երկրում բարվոք պայմաններում, բայց ես այս երկրի քաղաքացի եմ
Արվեստագետը 2020-ից ակտիվ մասնակցում է բոլոր շարժումներին, որոնք «ուղղված են արհավիրքների շարանը կասեցնելու դեմ»։ Նա միացել է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարին
Աղբյուր` Panorama.am
17:35
Սանոսյանի թոշակառու մոր առանձանտունը կառուցվում է նրա եղբայրների կողմից. Նախարարի խոսնակ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը գրում է. «Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
17:29
Թմրամիջոցների ապօրինի իրացման ևարդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի մայիսի 16-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ջրհեղեղ՝ Մասիվում
ArmLur-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են անձրևաջրերը ողողել Մասիվ թաղամասի փողոցները։ Հիշեցնենք, որ Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անկարգություններ Նոր Կալեդոնիայում. Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրում է միջամտության մեջ
Նոր Կալեդոնիայում երկուշաբթի օրվանից մինչ օրս հինգ մարդ է սպանվել, 64 ոստիկան ու ժանդարմ է վիրավորվել, մոտ 200 ապստամբ ձերբակալվել են։...
Աղբյուր` Panorama.am
16:39
Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց գոռգոռալ ու վիրավորել լրագրողին
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը դեմ է, որ Կիրանցի բնակիչները ճանապարհ փակեն։  Նա հունից դուրս եկավ, սկսեց...
Աղբյուր` Panorama.am
16:38
ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:30
Բագրատ Սրբազան. Այլևս հրամայական ու հրատապություն է ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը
«Այս իշխանությունը չի շեղվել  իր հանցավոր ուղուց»,-ասում է  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝...
Աղբյուր` Panorama.am
16:26
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցները մեկնում են Կիրանց
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցները մեկնում են Կիրանց` իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:18
Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, բայց դա մեր ականապատ հողն է, մեր հսկողության տակ է եղել, դա մեր հողն է. Կիրանցի բնակիչներ
«Երկու անգամ ընտրել ենք ՔՊ-ին։ Խնդրանք ունեմ՝ այդ մարդիկ գան, բացատրեն, երդվում էին ամբիոնից, որ 1 սմ հող Հայաստանի տարածքից չեն տալիս, բայց հիմա պարզվեց, որ մոտ 15 հեկտար են տալիս»
Աղբյուր` Panorama.am
16:10
Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ. Հինգ իրավապաշտպաններ
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
15:56
Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք»
Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
Ուսանողների ու երիտասարդության օրվան ընդառաջ անմիջական միջավայր էր Երևանի պետական համալսարանում, որտեղ բուհի ուսանողները, որոնք կրթաթոշակ են...
Աղբյուր` Panorama.am
15:29
Նիկոլ Փաշինյանը փակել է Կիրանցի շնչառությունը. Կիրանցի բնակիչները փակ են պահում ճանապարհը
«Ճանապարհը մենք չենք փակել, ճանապարհը փակել է էս երկրի վարչապետը, Հայաստանի շնչառությունն է փակել էդ մարդը»,-ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
15:21
Եկեղեցու այգում թողնված նորածինը տեղափոխվել է մանկատուն
Նորածինը մայիսի 8-ին երկու կանանց կողմից Շիրակից տեղափոխվել է Երևան։
Աղբյուր` Panorama.am
15:16
Ովքե՞ր կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից
Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին՝ Լեռնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}