Լևոն Պաչաջյան. «Սա խորը ճգնաժամ է»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը հայտարարել է, որ մեր ընտրանին խորը ժգնաժամի մեջ է, և հայկական ֆուտբոլը փոփոխությունների ու լուրջ ծրագրերի կարիք ունի։
«Սա խորը ճգնաժամ է... Սա համակարգային խնդիր է... Էս տեղային լուծելու խնդիր չէ, սա մեկ-երկու ֆուտբոլիստի խնդիր չէ... Խաղը չվերլուծեմ, խաղ չկար...
Մեր ֆուտբոլը փոփոխությունների ու լուրջ ծրագրերի կարիք ունի։ Ու վատն էն է, որ շուտով Եվրոպայի ամենաուժեղ ու պինդ հավաքականներից մեկի հետ ենք խաղալու, ու վախենամ՝ պատկերը կրկնվի։ Չգիտեմ, դժվար ժամանակներ են»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։