Վանաձորում այսօր ավագանին քաղաքապետ կընտրի
Այսօր Վանաձորի նորընտիր ավագանու անդամները կընտրեն քաղաքապետ: Քվեարկությունը տեղի կունենա փակ, գաղտնի:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու անդամի ընտրություններում անցողիկ 6 տոկոսանոց շեմը կարողացել էին հաղթահարել Հանրապետական, «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» և Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունները:
Երկար բանակցություններից հետո ավագանի անցած երեք ընդդիմադիր կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստան»-ը, «Հայկական վերածնունդ»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ պարտավորվելով պաշտպանել 2-րդ տեղն անցած «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանին: Ընդդիմադիր կուսակցությունները ունեն 18 մադատ, որը բավական է քաղաքապետ ընտրելու համար:
Հանրապետական կուսակցությանը կոալիցիոն հուշագրի շրջանակներում ավագանիում կպաշտպանի ՀՅԴ-ն: Այս երկու ուժերի ձայները միասին 17-ն են:
Լուսանկարը՝ Գայանե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորի ընտրություններին մասնակցած երեք կուսակցությունները համագործակցության հուշագիր են ստորագրել
- Աստված տա, երկար տևի Վանաձորում ընդդիմադիր ուժերի միավորումը. Վահրամ Բաղդասարյան
- Հիմա բոլոր խաղաքարտերն ընդդիմադիր դաշտի ձեռքում են. Արմեն Ռուստամյանը՝ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները