Ֆրանսիական կողմը ներկայացրել է Օլանդի և Պուտինի հանդիպման պայմանները
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՌԴ նախագահի հետ հանդիպման որոշում կկայացնի՝ «հաշվի առնելով Հալեպում և Սիրիայում ստեղծված իրավիճակը»: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն:
«Եթե Ֆրանսիայի նախագահը որոշի հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, դա կլինի ոչ թե հաճոյախոսությունների փոխանակման համար, այլ ճշմարտությունն ասելու համար»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ Օլանդը հարցազրույցներից մեկի ժամանակ հռետորական հարց էր տվել Պուտինի հետ հանդիպման արդյունավետության մասին: Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ ՌԴ-ն շարունակում է նախագահ Պուտինի՝ Ֆրանսիա կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:
ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը հոկտեմբերի 6-ին հանդիպել էր ֆրանսիացի իր գործընկերոջ հետ, հայտնել, որ Վ. Պուտինը հոկտեմբերի 19-ին այցելելու է Ֆրանսիա, որտեղ Օլանդի հետ քննարկելու է Սիրիայում և Ուկրաինայում իրավիճակը: