«Արդշինբանկ»-ը գնել է «Առէքսիմբանկ»-ը
«Արդշինբանկ»-ը գնել է «Առէքսիմբանկ»-ը: Տարածված այս լուրերը «Առէքսիմբանկ»-ի արտաքին կապերի պատասխանատու Ելենա Մարկովան Panorama.am-ի հետ զրույցում չհերքեց, սակայն մանրամասներ էլ չտրամադրեց:
«Ես հիմա գործարքի մասին մամլո հաղորդագրություն եմ պատրաստում, այն վաղը կտարածվի լրատվամիջոցներին: Այս պահին այսքանը կարող եմ ասել»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ 2014-ի դեկտեմբերի 30-ին կայացած խորհրդի նիստում ԿԲ-ն որոշում էր կայացրել բարձրացնել բանկերին առաջադրվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափը: ՀՀ-ում գործող յուրաքանչյուր (այդ թվում և նոր բացվող) բանկ մինչև 2017-ի հունվարի 1-ը պետք է ունենա նվազագույնը 30 միլիարդ դրամ կապիտալ՝ գործող 5 միլիարդ դրամի փոխարեն:
ԿԲ որոշումն ուժի մեջ մտնելուց մի քանի ամիս առաջ ավելի քան 8 մլրդ դրամ կապիտալ ունեցող բանկը փաստորեն նման որոշում կայացրեց:
Սրան նախորդել էին «ԲՏԱ Հայաստանը» «Հայէկոնոմբանկին» միացնելու մասին հուշագրի ստորագրումը, «Ինեկոբանկ»-ի կողմից «ՊրոԿրեդիտ Բանկ-Հայաստանը»-ի ձեռքբերումը:
Հարակից հրապարակումներ`
- ՀայԷկոնոմբանկից հաստատել են ԲՏԱ բանկում աուդիտ իրականացնելու մասին լուրը. ՀԺ
- Ղազախական «БТА» բանկը, հնարավոր է, միավորվի «ՀայԷկոնոմբանկին». «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան