Վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցության հարցերի շուրջ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զեկուցվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության բաշխման վերաբերյալ: Ներկայացվել են նաև վերջին 5 տարում Հայաստանում սիրիահայերին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացված կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերը, ինտեգրման և բիզնես ծրագրերին ընդառաջելու հնարավորությունները:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան պետական մարմիններին, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունների հետ, շարունակել համակարգված աշխատանքներն այս ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ և Հասմիկ Հայրապետյանները պատրաստ են 10 հոգի սիրիահայ ընդունելու իրենց հարկի տակ
- Հրաչ Չիլինգարյան. Սիրիահայերի խնդրով Սփյուռքի կառույցներն անկարող դուրս եկան
- Իրավապաշտպանը հալեպահայերի հարցով ԱԳՆ-ին և Սփյուռքի նախարարությանը մեղադրում է անգործության մեջ
- Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Հալեպ
- Անելանելի վիճակում գտնվող 600 հալեպահայ ցանկանում է Հայաստան վերադառնալ
- Հալեպում հայ է զոհվել
- Փոխնախարար. Մենք չենք կարող գնալ, վերցնել, բերել սիրիահայերին
- Ֆիրդուս Զաքարյան. Ամեն մարդ ինքն է որոշում՝ գնա՞լ, թե՞ մնալ Սիրիայում
- Հալեպահայ Թալին Գեսթարիլիկյանի պատրաստած քաղցրավենիքն անտարբեր չի թողել այցելուներին
- Հալեպահայ զինվորներ են վիրավորվել և առևանգվել
- Ֆինանսական միջոցներից զրկված 550 հալեպահայ սպասում է Երևան հասնելու իր հերթին
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան