Սպորտ 11:52 11/10/2016

Վարուժան Սուքիասյան. «Տեսնենք, թե տղաներն ինչպես կկարողանան կատարել առաջադրանքները»

Հոկտեմբերի 11-ին Վարշավայի «Ազգային» մարզադաշտում կկայանա աշխարհի գավաթի 2018 թ. խաղարկության Լեհաստան-Հայաստան ընտրական հանդիպումը: Երեկ «Ազգային»  մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ մեր թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի և կիսապաշտպան Դավիթ Մանոյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որը ներկայացրել է ՀՖՖ պաշտոնական կայքը։

- Հնարավո՞ր է արդյոք կարճ ժամանակահատվածում հոգեբանորեն վերականգնվել վերջին խաղում կրած պարտությունից հետո, և ինչպիսի՞ն է իրավիճակը հավաքականում՝ հաշվի առնելով Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը։
- Հավաքականն այսօր կադրային լուրջ խնդիրներ ունի: Դուք շեշտեցիք Հենրիխ Մխիթարյանի անունը: Բնական է՝ նա մեր թիմի առաջատար ֆուտբոլիստն է, բայց ֆուտբոլը թիմային խաղ է: Մենք պետք է շուտ մոռանանք այդ պարտությունը: Անցած խաղից առաջ լուրջ կորուստ ունեցանք: Մեր թիմի հարձակվողը վնասվածք ստացավ, դրանից հետո խաղի 3-րդ րոպեին՝ 11 մետրանոց և հեռացում: Ոչ ոք չէր սպասում, որ իրադարձություններն այդպես կընթանան, այնպես որ՝ կարծում եմ վաղվա խաղը լարվածության մեջ կպահի հանդիսատեսին:

- Պարտությունից հետո թիմում ի՞նչ տրամադրություն է, և արդյո՞ք զգացվում է Մխիթարյանի բացակայությունը նաև հանդերձարանում (հարց Դավիթ Մանոյանին)։
- Թիմում նորմալ տրամադրություն է, փորձում ենք մոռանալ այդ խաղը, որքան հնարավոր է, շուտ: Լավ է, որ հաջորդ խաղն արդեն վաղն է, ինչը լավ հնարավորություն է հետ բերելու մեր երկրպագուների հարգանքը: Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար թե խաղադաշտում, թե հանդերձարանում, և նրա բացակայությունն զգացվում է:

- Ինչպե՞ս եք գնահատում Լեհաստանի հավաքականի ներուժը, որո՞նք են թիմի ուժեղ և թույլ կողմերը, ինչպիսի՞ խաղ կլինի վաղը (հարց Վարուժան Սուքիասյանին և Դավիթ Մանոյանին)։
- (Վարուժան Սուքիասյան) Մենք լավ գիտենք Լեհաստանի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը: Լեհաստանը խմբի ֆավորիտներից մեկն է: Ուժեղ հավաքականի հետ ենք խաղալու և, կարծում եմ, կընտրենք ճիշտ մարտավարություն:
- (Դավիթ Մանոյան)  Գաղտնիք չէ, որ Լեհաստանի հավաքականն աշխարհի ուժեղ հավաքականներից մեկն է: Ուժեղ է նաև այն պատճառով, որ ձեր հավաքականում խաղում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Անշուշտ, բացի Լևանդովսկուց, թիմում հավաքված են շատ փորձառու ու արագաշարժ ֆուտբոլիստներ, որոնց մենք գիտենք թե Դորտմունդի «Բորուսիայից», որտեղ խաղում էր Մխիթարյանը, թե այլ առաջնություններից: Մեզ ծանր հանդիպում է սպասվում:
    
- 2007 թ. Հայաստան-Լեհաստան հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով: Վաղվա խաղից առաջ արդյոք հիշո՞ւմ եք այդ պատմական խաղը (հարց Դավիթ Մանոյանին)։
- Իհարկե, հիշում ենք այդ խաղը: Ես այդ հանդիպմանը տրիբունայից էի հետևում, բայց երկու հավաքականներն էլ այժմ ուրիշ կազմերով են, և չեմ կարծում, որ այդ խաղն ինչ-որ կապ ունի վաղվա հանդիպման հետ:

- Լեհաստանի հավաքականում նույնպես կան կորուստներ: Կկարողանա՞ք օգտագործել այդ հանգամանքը (հարց Դավիթ Մանոյանին)։
- Մեր մարզիչն ավելի լավ է ուսումնասիրել հակառակորդին և կասի մեզ՝ ինչպես ճիշտ օգտագործել մեր հնարավորությունները: Լեհաստանի հավաքականում շատ վտանգավոր են եզրային ֆուտբոլիստները: Մեր թիմը վնասվածքների պատճառով շատ է տուժել, 5-6 ֆուտբոլիստներ բացակայում են, գուցե Լեհաստանի վրա էլ դա ազդի:

- Ռումինիայի հետ խաղից առաջ նշեցիք, որ կա ֆուտբոլիստ, ով կարող է փոխարինել Մխիթարյանին, բայց կարծես թե այդպիսի խաղացողի չտեսանք խաղադաշտում: Կասե՞ք՝ ում մասին էր խոսքը։
- Գիտեք, ես չէի ասի, որ նա լիարժեք կկարողանար փոխարինել Մխիթարյանին: Խաղի ընթացքում մարտավարությունը փոխվեց, հատկապես երբ մնացինք 10 հոգով: Տղաները հոգեբանորեն չկարողացան վերագտնել իրենց խաղը, և այդ ֆուտբոլիստը դաշտում չերևաց:

- Պատրաստվելով այս հանդիպմանը՝ Լեհաստանի հավաքականի ո՞ր խաղերն եք վերլուծել,  և կա՞ մեր խմբում հավաքական, որին կուզենայիք նմանվել։
- Ընդհանրապես՝ մարզիչն ընտրում է մարտավարություն՝ ելնելով այն ֆուտբոլիստներից, ովքեր իր տրամադրության տակ են: Այսօր կադրային մեծ խնդիրներ կան։ Ելնելով դրանից՝ ընտրելու ենք մարտավարությունը: Իսկ նմանվել կարելի է, երբ բոլոր ֆուտբոլիստները շարքում լինեն: Ես նայել եմ Լեհաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումներ, այդ թվում՝ Եվրոպայի առաջնությունում: Լավ ծանոթ եմ Լեհաստանի հավաքականի խաղաոճին, և տեսնենք, թե տղաներն ինչպես կկարողանան կատարել առաջադրանքները:

- Ո՞ր թիմերն են մեր խմբի ֆավորիտները։
- Եռյակի մասին խոսենք։ Առաջին հերթին կառանձնացնեի Լեհաստանի և Դանիայի հավաքականներին, այնուհետև՝ Ռումինիայի ընտրանուն: Ես կարծում եմ, որ այդքան էլ հեշտ չհաղթեցիք Դանիայի թիմին: Լավ ֆուտբոլ ցուցադրեց նաև Մոնտենեգրոյի ընտրանին:

- Ռումինիայի հավաքականի հետ խաղից հետո ինչո՞ւ հրավիրվեց Ռուսլան Կորյանը։ Դանիացիների դեմ խաղացինք հինգ պաշտպանով, ռումինացիների դեմ` չորս: Արդյոք պետք է կրկի՞ն սպասել փոփոխությունների պաշտպանական գծում։
- Ինչպես տեսնում եք, որոշ հարցերի մի քիչ փակ եմ պատասխանում: Որոշ հանգամանքերից ելնելով՝ հրավիրեցի: Պաշտպանության վերաբերյալ որոշումը կտեսնեք վաղը:

- Ինչպես երևում է, ծանր սրտով եք եկել Լեհաստան և շատ հուզված եք երևում:
- Հուզված էի, դա մեկ օրում անցնում է, տեսնենք՝ տղաներն ինչպես կաշխատեն դաշտում:

- Եթե վաղը պարտվենք, կարո՞ղ ենք համարել, որ ընտրական մրցաշարը ձախողված է, թե՞, եթե բոլոր ֆուտբոլիստները շարք վերադառնան, հնարավոր կլինի շտկել իրավիճակը։
- Եկեք լավ տրամադրվենք վաղվա խաղին: Դեռ ոչինչ կորած չէ։ Եթե հիշում եք ԱՄՆ-ում կայացած հանդիպումները, մենք ամբողջական կազմով խաղացինք: Չմոռանանք նաև, որ առաջին երեք խաղում շատ ծանր մրցակիցներ են՝ իմ նշած եռյակի թիմերը:

- Ընտրական փուլից առաջ ի՞նչ առաջադրանք էր դրված Ձեր առջև, և արդյոք այն փոխվե՞լ է, թե՞ ոչ։ Եվ երկրորդը՝ նախորդ ասուլիսի ժամանակ Դուք ասացիք, որ հրավիրել էիք Յուրա Մովսիսյանին, և նա չէր եկել: Փորձե՞լ եք կրկին հրավիրել։
- Բոլոր մարզիչներն էլ ցանկանում են լավ արդյունք արձանագրել, դա նաև ֆուտբոլասերների պահանջն է, բայց վիճակահանությունը և մարզական բախտը մեր կողմը չէին: Ամեն դեպքում՝ պետք չէ ընկճվել։ Պետք է դուրս գանք լավ խաղ ցուցադրելու: Ես չեմ ասել, որ հրավիրել եմ Յուրային, մենք պայմանավորվել էինք հանդիպել, բայց նա չեկավ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:32
Արսեն Բաբայան. Արդարադատություն իրականացնելու դեպքում տղաները ոչ միայն հիմա պետք է ազատվեն, այլև ընդհանրապես չպետք է լինեին ազատազրկված
«Ակնկալում եմ, որ այսօր կիրականացվի արդարադատություն, կփվերացվի կամ գոնե կփոխվի Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը,...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ինչպես երևում է՝ Բագրատ Սրբազանը լավ մարզավիճակում է. փոքրիկ ֆուտբոլիստների անակնկալը
Կեսգիշերին փոքրիկ ֆուտբոլիտներն անակնկալ այցելել էին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Նարեկն ու Վազգենը դատվում են այն խոսքի համար, որը ռեժիմի պարագլխին ամեն օր ասում է բնակչության 85 տոկոսը. Զոհրաբյան
«Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը դատվում են խոսքի համար, այն խոսքի համար, որ իմ հաշվարկներով ռեժիմին ու դրա պարագլխին 24-ժամյա...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՈՒՂԻՂ. Մեկնարկում են քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները
Մեկնարկում են քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները։ Նիստը...
Աղբյուր` Panorama.am
13:37
Կարեն Մեժլումյան. Այս օրինագիծը լուրջ մարտահրավեր է իրավական պետության համար
«Այս օրենքն իրական բեռ է փաստաբանին օգնության համար դիմաց քաղաքացու վրա»,-այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց փաստաբան Կարեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Ինչո՞ւ է ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի կենսագրականից թաքցվել «Սորոսի հիմնադրամ»-ում աշխատելու փաստը
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատարանի դատավորի ընտրության հարցը։  ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում...
Աղբյուր` Panorama.am
13:15
Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արցախցի պատգամավոր
«Մեծ ակնկալիքներ ունեմ շարժումից,  Բագրատ Սրբազանից»,-լրագրողների հետ զրույցում մինչ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումն ասաց Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:10
Վստահեցնում եմ ձեզ՝ 2026թ-ի ընտրություններին Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
«Ինչո՞ւ է վարչապետը ասում, որ այդ 4 գյուղը ոչ թե տվել ենք, այլ վերցրել ենք։ Որովհետև մենք հնարավորություն ունենք սահմանն...
Աղբյուր` Panorama.am
13:08
Խարկովը ենթարկվել է ԱԹՍ-ների հարվածների
Խարկովը հերթական ռուսական հարձակման տակ է, քաղաքում պայթյուններ են տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է unian.net-ը: Ժամը...
Աղբյուր` Panorama.am
12:19
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ
Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում Մայիսի 21-ին ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
12:16
Եկեղեցին իր գործը թողած, զբաղվում է քաղաքական առևտրով. Ալեն Սիմոնյան
«Ինձ համար ահավոր անընդունելի է, որ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ։ Չպետք է եկեղեցին զբաղվի քաղաքականությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:59
«Կասպերսկի»-ն կիբեռանվտանգության դասընթացներ է անցկացրել Ինտերպոլի աշխատակիցների համար
«Կասպերսկի» ընկերությունն Ինտերպոլի աշխատակիցների համար անցկացրել է կիբեռանվտանգության փորձագիտական առցանց թրեյնինգների շարք: Բոլոր...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ձեր նպատակը մարդկանց վարժական հավաքներում ընդգրկե՞լն է, թե՞ պատասխանատվության ենթարկելը. Արսենյանը՝ ՊՆ փոխնախարարին
Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության ևզինծառայողի կարգավիճակի...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Ստրատեգիական համբերության մասին
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։ Շարժումը...
Աղբյուր` Panorama.am
11:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Դուք քաղաքական հեթանոսներ եք, ուզում եք վեղարների տակ թաքնված իշխանություն զավթել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
«Ես մոտեցել եմ ամբիոնին արձանագրելու, որ մեր ընդդիմադիրները զբաղված են պարզագույն ստախոսությամբ»,- ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
11:22
Wildberries-ով սկսել են մեքենա վաճառել
Wildberries օնլայն հարթակում վաճառքի է հանվել ռուսական արտադրության Lada մանիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ընկերությունը՝ նշելով, որ...
Աղբյուր` Panorama.am
11:02
Լիլիթ Բլեյան. Արդեն մտքում ունե՞ք վաղվա ձեր ալիբին
Երգչուհի, երգահան, լրագրող Լիլիթ Բլեյանը գրում է. «Հիշո՞ւմ եք, ձեր վարչապետը ՄԱԿ ի ԱԽ նիստի օրը հատուկ եթեր ունեցավ, որտեղ երկու անգամ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Կպեք ձեր աթոռներին, ինչքան կպնեք, այնքան կսոսնձվեք, երբ հեռացվեք, աթոռն էլ ձեր հետ է հեռացվելու, փոխարինվելու է ազգային աթոռով. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«ԱԺ նիստի օրակարգում բացակայում է այս օրերին հանրությանը հուզող և օրակարգային հարցերը»,- Ազգային ժողովում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
10:44
Ուկրաինայում բանակին նվիրատվությունների մակարդակը զգալիորեն նվազել է. Ուկրաինացի դերասանուհի
Ուկրաինայում բանակին նվիրատվությունների մակարդակը զգալիորեն նվազել է։ Այս մասին հայտնել է դերասանուհի եւ կամավոր Ալլա Մարտինյուկը։ Դերասանուհու...
Աղբյուր` Panorama.am
10:36
ՀՀ ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը
Հայաստանի Ազգային ժողովը 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը։ Առաջարկը...
Աղբյուր` Panorama.am
10:29
Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է, մի քանիսիդ չհաշված. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
Ազգային ժողովի ամբոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան  Վարդանյանը նախ հիշեցրեց արձակագիր Հրանտ Մաթևոսյանի խոսքերը՝...
Աղբյուր` Panorama.am
10:19
Ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն ոչ թե սահմանազատում է, այլ մանր ջեբկիրություն է, մանր գողություն. Խաչատրյան
«Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք»։
Աղբյուր` Panorama.am
09:49
Փաստաբանների գործադուլին միանալու ենք մասնակիորեն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունենալու փաստաբանների գործադուլ՝ ի նշան փաստաբանությանը վերաբերող օրենսդրական խայտառակ փոփոխությունների դեմ բողոքի:...
Աղբյուր` Panorama.am
09:47
Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
Մայիսի 20-ին, ժամը 19:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան-Հացիկ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Խաչիկյան. Ոստիկաններին առանձնակի դաժանությամբ բացատրում էի Գումիլյովի Էթնոգենեզի պասիոնար տեսությունը
Կիրանցում երեկ բռնի ուժով բերման ենթարկված Արմեն Խաչիկյանն ու մյուսները  երեք ժամ անց ազատ են արձակվել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման ու նվաստացման դեպքը մինչ օրս շարունակում է անպատիժ մնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ ամիս՝ ապրիլի 15-ին, տեղի ունցած սահմռկեցուցիչ խոշտանգման ու նվաստացման դեպքը շարքային...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». «Կուզեմ Նիկոլը հեռանա, իր քթին հարված լինի, որ այս պարտությունները հաղթանակ չներկայացնի». Արամ Մանուկյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանը Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո այդպես էլ...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Կին դատավորների զգալի մասը ցանկություն չունի գնալ ԲԴԽ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ կին դատավորների մեծ մասը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}