Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով ձախ թիակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացած պայմանագրային զինծառայող Սանասար Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ նախնական տվյալներով՝ 11.10.2016թ.՝ ժամը 12:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Սանասար Մավրիկի Գրիգորյանը:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը