Մոլդովայի բնակիչների մեկ երրորդը հանդես Է եկել Ռուﬕնիայի հետ ﬕավորվելու օգտին
Ռուﬕնիայի հետ ﬕավորմանը պատրաստ Է աջակցել Մոլդովայի քաղաքացիների 34 տոկոսը: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այս մասին են վկայում «Էվոլյուցիան և Էլեկտորալ վարքագիծը Մոլդովայում» սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք հոկտեմբերի 12-ին ներկայացվել են Քիշնևում կայացած մամուլի ասուլիսում:
Մոլդովայի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի (ՄՍՀԿ) տնօրեն Սերգեյ Ռաեցկին հայտնել է, որ հարցման մասնակիցների 12 տոկոսը լիովին համաձայն Է պաշտպանել Ռուﬕնիայի հետ Մոլդովայի ﬕավորումը, 22 տոկոսը կարծում Է, որ տնտեսական տեսակետից դա լավ Է, 17 տոկոսը դեմ չԷր լինի, 18 տոկոսն այն կարծիքին Է, որ Մոլդովան դրանից ոչինչ չի շահի, 31 տոկոսն էլ կտրականապես դեմ Է ﬕավորմանը:
Ռումինիայի հետ միավորման հակառակորդների թվի 36 տոկոսը ոչինչ չեն ձեռնարկի, եթե դա տեղի ունենա, 55 տոկոսը դուրս կգան խաղաղ ցույցերի, 7 տոկոսը պատրաստ է մասնակցել առճակատումների, իսկ 2 տոկոսը պատրաստ է զենքը ձեռքին ընդդիմանալ համախմբմանը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հարցումն անցկացվել Է սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 8-ը՝ 18-ից բարձր տարիքի 1100 մասնակիցների շրջանում՝ 3 տոկոս վիճակագրական անճշտությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր