Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հնարավոր է թույլ անձրև, 14-ին, 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-ին, 16-ի գիշերվա առաջին կեսին, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 13-14-ը, 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ:
Վաղը ցերեկը Երևանում կգրանցվի +24-+26 աստիճան տաքություն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին