ԱԳՆ-ի բջջային հեռախոսների թիվն ավելացավ մեկով
Գործադիրն այսօրվա նիստում որոշում կայացեց Արտաքին գործերի նախարարության բջջային հեռախոսներն ավելացնել մեկով ՝ պայմանավորված փոխնախարարի հաստիքի ավելացմամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանին զարմացրեց, որ նման հարց կառավարության օրակարգ է մտնում և դիմելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ասաց. «Պարոն Հարությունյան, ո՞նց անենք, որ նման հարցերը մեր օրակարգից հանենք: Այս հարցն անգամ կոմիտեի մակարդակով չպիտի քննարկվի»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան