Twitter-ը հայտարարել է Periscope Producer գործառույթի թողարկման մասին
Twitter-ը հայտարարել է Periscope Producer-ի թողարկման մասին: Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ նոր գործառույթը հնարավորություն կտա բարձրորակ վիդեոկոնտենտով կիսվել Periscope-ում և Twitter-ում:
«Մարդկանց տալ գործիքներ, որոնք հնարավորություն կտան ստեղծել և կիսվել հատուկ ստեղծված առցանց-տեսանյութեր Periscope-ում՝ միշտ եղել է մեր զարգացման գաղափարի մասը:Այս քայլն օգտատերերի համար հնարավորություն կստեղծի առցանց ռեժիմում տարբեր տեսակի վիդեոկոնտենտ դիտել»,- նշում է Periscope-ի գլխավոր տնօրեն Քեյվոն Բեյքփուրը:
Օգտագործելով պրոֆեսիոնալ տեսախցիկներ և սթրիմինգային սոֆթ՝ վիդեոկոնտենտ արտադրողները կկարողանան Periscope-ում հեշտությամբ ավելի բարձր որակի առցանց տեսանյութ ստեղծել և հեռարձակել:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան