Արա Աբրահամյանը՝ նոր կառավարության, միասնության և իր քաղաքական ծրագրերի մասին
«Իմ քաղաքական ծրագրերը շատ լավ գնում են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Անդրադառնալով ՀՀ նոր կառավարությանը՝ Արա Աբրահամյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանն արեց «այնքան, որքան կարող էր»:
«Եթե նայում ենք տնտեսական աճին, ապա նույնիսկ Ռուսաստանից ավելի տնտեսական աճ է գրանցվել Հայաստանում։ Հիմա նոր կառավարություն է, պարոն Կարապետյանին էլ շատ լավ գիտեմ, մենք բոլորս պետք է հասկանանք, որպեսզի կառավարությունը արդյունավետ աշխատի՝ պետք է ուժերը միավորվեն, պետք է մեր ունեցած ռեզերվներն ու պոտենցիալները գումարենք իրար և մեկ միասնություն լինի: Պատկերացրեք, որ մենք մեր ուժը գումարենք, բայց ես երեկ ասեցի՝ Սփյուռքի ուժը չի օգտագործվում, լավագույն դեպքում՝ 1 տոկոս»,-նշեց Արա Աբրահամյանը:
Նրա խոսքերով՝ երկու օր առաջ եղել է իր հարազատ գյուղում, որտեղ բոլորն ասել են՝ երկիրը երկիր չի, ապագա չկա. «Նման բան չկա, սա շատ լավ երկիր է, այստեղ կա ապագա: Մենք պիտի փոխենք մեր մտածելակերպը: Հասկանում եմ, որ տնտեսության վիճակը շատ վատ է, այսօր Հայաստանում շատ մարդիկ կան, որոնք իրոք օգնության կարիք ունեն, բայց դա չի նշանակում, որ պիտի տարածենք՝ էս երկիրն ապրելու տեղ չի: Պետք է աշխատելաոճը փոխվի, մենք պետք է փոխենք մեր գաղափարախոսությունը»:
Ինչ վերաբերում է ներդրումների ներգրավմանը, Արա Աբրահամյանը ասաց, որ դրա համար պետք է պայմաններ ստեղծել:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան