Շիրինյան. ՀՀԿ-ն ավելի շատ շահերի խումբ է
«ՀՀԿ-ն ոչ միայն միայն քաղաքական կառույց է, այլ ավելի շատ՝ շահերի խումբ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Ըստ նրա՝ քաղաքական կուսակցությունները չեն կարող հայրենիքի պետական մեքենան կամայական իմաստով կառուցեն, շահերի խմբերը՝ կարող են, դրա համար էլ մեր պետությունը կորպորատիվ է:
«Կփլուզվի ցանկացած պետություն, կոլապսի կենթարկվի, եթե նորից գործակալական ցանցով շող-շող անուններով կուսակցություններ դնեն շրջանառության մեջ դնեն: Հանրապետականը պետք է թույլ տար գոնե երկու անկախ կուսակցություն իր կողքին լինի խորհրդարանում»,-նշեց Շիրինյանը:
Խորհրդարանական պետության մասին Շիրինյանի դիտարկումները տեսանյութում: