Քաղաքական 15:22 18/10/2016 Հայաստան

Արցախը ոչ մի կարգավիճակում չի լինելու Ադրբեջանի կազմում. Շարմազանովի պատասխանը «Չեմբեռլենին»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե  Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում, նշեց, որ  Իլհամ Ալիևը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1988 թվականին սկսել է պայքարել ազատ և անկախ ապրելու իրավունքի համար: Եթե պարոն Ալիևը տեղյակ չէ, ապա ես տեղեկացնեմ, որ բանակցային սկզբունքներից մեկն ինքնորշման իրավունքի իրացումն է: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները միշտ հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքի իրացումը երեք սկզբունքներից մեկն է՝ տարածքային ամբողջականության և խաղաղ կարգավորման հետ մեկտեղ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով՝  Ադրբեջանի կազմում Նախիջևանի ինքնավար Հանրապետության գոյությունը լավագույն վկայությունն է, որ հայերը չեն կարող ապրել ինքնավար հանրապետության քաղաքացու կարգավիճակում Ադրբեջանի  կազմում: «Ի՞նչ տեղի ունեցավ Նախիջևանում: Մենք տեսանք, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը և ադրբեջանցիները ոչ միայն հայ ժողովրդին էին հետապնդում, ոչ միայն կազմակերպում էին ջարդեր Սումգայիթում և Բաքվում, այլ նրանք կազմակերպեցին հուշարձանների՝ համաշխարհային մշակութային ժառանգություն համարվող տասնյակ հազարավոր խաչքարերի ոչնչացումը: Ադրբեջանցիները նույնիսկ հայկական խաչքարերի նկատմամբ չկարողացան հանդուրժող լինել, հայ ժողովրդի նկատմամբ ինչպե՞ս կարող են հանդուրժող լինել»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Արցախի ժողովուրդը պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից և ինքը որոշում կայացնի: Նա վստահություն հայտնեց, որ  նոր հանրաքվեի դեպքում Արցախի ժողովուրդը կկայացնի նույն որոշումը, որը կայացրել է 1991թ.:

«Կարծում եմ, որ Ալիևի հայտարարությունները, մանավանդ ռուսական լրատվամիջոցներին, անտեղի են: Եթե պարոն Ալիևը ցանկացել է ասել անկախ հանրապետություն, միգուցե, դա է ճիշտը»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

Ըստ նրա՝ ստեղծման պահին ՄԱԿ-ն ունեցել է 57 անդամ պետություն, իսկ այսօր այդ թիվը հասնում է 193-ի. «Այնպես որ, պարոն Ալիևն ուզի, թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով, և անհնար է գետի հունին հակառակ երկար լողալ»:

Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի խնդիր է:

«Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հանրապետություն է, հարկ եղած դեպքում ժողովրդավարության դասեր կտա սուլթանական Ադրբեջանին: Մեզ համար ամենակարևորը կարգավիճակի հարցն է, Արցախը ոչ մի կարգավիճակում չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը պարոն Չեմբեռլենին»,- հայտարարեց Շարմազանովը:

Հարցին, թե ինչո՞ւ չի կայանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ խնդիրն ադրբեջանական կողմում է. «ՀԱՊԿ գագաթնաժողովում կոչ արվեց,  որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է իրականություն դառնան: Դուք կարո՞ղ եք ասել, որ Ադրբեջանը որևէ գործնական քայլ կատարե՞լ է: Խնդիրը ադրբեջանական կողմում է, եթե ադրբեջանցիները փոխզիջում ասելով հասկանում են ինքնավար հանրապետություն, ապա նրանք տվայտանքների մեջ են: Փոխզիջումը դա ԼՂՀ միջազգային ճանաչումն է, իսկ թե ինչի՞ դիմաց, կորոշի Արցախի ժողովուրդը»:

Դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը չի բացառել, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին, Շարմազանովը պատասխանեց. «Եթե պարոն Ալիևը դա չի բացառում, իսկ քաղաքականությունն էլ հնարավորի արվեստ է, ինքը չպետք է բացառի նաև Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}