Տնտեսություն 11:54 19/10/2016 Հայաստան

Կառավարությունը խոստանում է խրախուսել ներդրումները, զարգացնել գործարարությունը, խթանել արտահանումը

ՀՀ կառավարության ներկայացրած նոր ծրագրով նախատեսվում է մեկ տարվա ընթացքում ներդրումային ծրագրերին աջակցող պետական կամ պետության մասնակցությամբ կառույցներն օպտիմալացնել, ինչպես նաև բարձրացնել  գործունեության արդյունավետությունը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության ծրագրի նախագծից, որը հավանության է արժանացել գործադիրի հոկտեմբերի 18-ի նիստում:

Կառավարությունը ծրագրում է 2017 թվականի ընթացքում  ներդրումային ծրագրերի ֆինանսավորման աջակցության նպատակով պետության կողմից ներդրումային ֆոնդի ձևավորում՝ հետագայում պետություն-մասնավոր համագործակցությամբ գործող ֆոնդ ունենալու տեսլականով,  գործարար միջավայրի և տնտեսական զարգացման այնպիսի քայլերի իրականացում, որոնք 2017 թվականի արդյունքերով կապահովեն Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում (Global Competitiveness Index) և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու (Doing Business) վարկանիշում կբերեն Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման առնվազն 4 կետով:

Այս կառավարությունը ևս խոստանում է գործարարության զարգացում և խրախուսում: Մասնավորապես, տնտեսավարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ քաղաքականության իրականացում, նոր ստեղծվող ձեռնարկությունների, ինովացիոն ձեռնարկությունների, գերակա համարվող ճյուղերում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների և որոշակի չափանիշներին բավարարող՝ մրցակցություն չունեցող նոր ձեռնարկությունների համար առավել բարենպաստ  ներդրումային միջավայրի ստեղծման նպատակով (այդ թվում նաև էներգակիրների արտոնյալ սակագներ սահմանելու միջոցով),  խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքի պարբերական մշտադիտանցման և իրականացմանը խոչընդոտող խնդիրների վերհանման ու կարգավորման նպտակով, փոքր և միջին ձեռներեցության խթանման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման նպատակով:

Իսկ մինչև 2016 թվականի ավարտը, ըստ ծրագրի, նախատեսվում է բնական գազի սակագնային քաղաքականությամբ որոշակի գործունեության տեսակների համար (ջերմոցային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներ և այլն) սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների սահմանում: Բացի այդ, կառավարությունը խոստանում է բնական գազ մատակարարող ընկերությունը սպառող կազմակերպությունների համար կիրառի գործունեության ընդլայնումը խթանող մոտեցումներ (օրինակ՝ որոշակի ծավալից ավելի գազ սպառելուց հետո ավելի ցածր սակագներ առաջարկելու միջոցով):

Կառավարությունը վեց ամսվա ընթացքում նպատակ ունի տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացում իրականացնել, ինչպես նաև վերհանել  տնտեսական ակտիվությանը խոչընդոտող իրավանորմերը և դրանց վերացման ուղղությամբ կիրականացնի միջոցառումներ:

Ծրագրվում է նաև գործարար համայնքի ներկայացուցիչների հետ առավել արդյունավետ համագործակցության ինստիտուցիոնալ հարթակի ձևավորում,  պետական մասնակցությամբ ընկերություններում պետական բաժնեմասի ֆոնդային բորսայում հրապարակային առաջարկների միջոցով մասնավորեցման հնարավորությունների ուսումնասիրում:
2017 թվականին կառավարությունը ծրագրում է կրճատել գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների և լիցենզիաների ցանկը, ինչպես նաև կրճատել ու տրամադրման գործընթացներն առավելագույնը  պարզեցնել:

Բացի այդ, նախատեսում է առնվազն վեց ոլորտում տեսչական գործառույթների փոփոխություն` պատժող մեխանիզմները հնարավորինս կանխարգելող մեխանիզմներով փոխարինելով,  ոչ ռիսկային համարվող երկրներից որոշակի ապրանքների ներմուծման ժամանակ համապատասխան փաստաթղթեր (հավաստագրերի, լաբորատոր փորձաքննության արդյունքների և այլն) ներկայացնելու ժամանակ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի զննման կամ լաբորատոր փորձաքննության պահանջների վերանայում և կրճատում, բիզնես հաշտարարարի ինստիտուտի հայեցակարգի մշակում և 2018 թվականին ինստիտուտի գործարկում, արժեթղթավորման օրենսդրության փոփոխությունների նախաձեռնում և դրան համապատասխան ինստիտուցիոնալ դաշտի ձևավորում, ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի համար Հայաստանում ստեղծվելու ու գործելու համար բարենպաստ պայմանների ձևավորում:

Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու նաև արտահանման խթանումը: Մասնավորապես, տնտեսավարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ քաղաքականության իրականացում հետևյալ ուղղություններով՝ արտահանումը կարգավորող իրավանորմերի և վարչարարության մշտադիտանցում և բացահայտված խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացում, Հայաստանի համար արտոնյալ առևտրային ռեժիմ ունեցող շուկաների մուտքի առկա խոչընդոտների վերացում, մուտքի հնարավորությունների ընդլայնում և հայրենական ապրանքները արտերկրի հեռանկարային շուկաներում ներկայացնելուն ուղղված միջոցառումների իրականացում, տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ տնտեսական համագործակցության ակտիվացում՝ հայկական ապրանքների համար այդ երկրներ մուտք գործելու առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով: 

Բացի այդ, նախատեսվում է 2017 թվականի ընթացքում մասնագիտացված արտահանող կառույցների (այդ թվում՝ լոգիստիկ ընկերությունների) ձևավորմանը և հզորացմանն ուղղված աջակցության մեխանիզմներ ներդրում ու  կիրառում, հավատարմագրման ազգային համակարգի միջազգային ճանաչման ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունում տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերի (փորձարկման արձանագրությունների և համապատասխանության սերտիֆիկատների) ճանաչումը արտերկրում ապահովելու համար, Հայաստան վերազգային կորպորացիաների մուտքի համար խթանող դաշտի ձևավորում, վերազգային կորպորացիաների ցանցերում հայկական կազմակերպությունների դիրքավորման հնարավորությունների բացահայտում և իրացում:

Կառավարությունը նաև ծրագրում է 2017 թվականից սկսած՝ արտահանման խրախուսման նպատակով ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում,  արտահանման ապահովագրության կատարելագործում, արժութային ռիսկերի զսպման նոր գործիքների (օրինակ՝ ածանցյալ ֆինանսական գործիքների) ներդրում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:36
Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
«Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության՝ սահմանամերձ որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ որոշումից,...
Աղբյուր` Panorama.am
21:01
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 300-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:13
Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ. Արմեն Աշոտյան
Քաղաքացի Սարգիս Կարապետյանը, դիմելով շուրջ 11 ամիս կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հարցրել է. «Աշոտյան...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ծնվել է Անդրեի որդին
Ամերիկայի Միացիալ Նահանգներում ծնվել է երգիչ Անդրեի որդին։ Այս մասին գրում է Armlur-ը։ «Անդրեն այս մասին լռում է, քանի որ հղի կնոջ՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճեց ոսկե մեդալ։ Անի Մարտիրոսյանը /54կգ/...
Աղբյուր` Panorama.am
19:25
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում
ԱՄՆ Նյու Ջերսիի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքը հավաք է անցկացրել ի աջակցություն Տավուշի։ Հավաքից լուսանկարներ հրապարակել է «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում
«Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և...
Աղբյուր` Panorama.am
18:30
ՊՆ-ն նյութը հորինված է որակում
«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
17:46
Երկրաշարժ՝ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:41
Երևանի կենտրոնում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 11-ին, ժամը 14:17-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սպիտակ-Երևան ճանապարհը փակ է
Հանրապետության տարածքում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները։ Քաղաքացիները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը։ Երթևեկությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Գոհար Մելոյանը հրապարակել է ցուցարարի ուղեցույց
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն ահազանգում է՝ շարունակում են արձանագրվել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր:...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում...
Աղբյուր` Panorama.am
16:30
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Վանաձորում
Ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։ Նա 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Իրավապաշտպաններ. Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը արածել է հայտարարությունը, ըստ որի. «Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով...
Աղբյուր` Panorama.am
15:45
1-02 ձեր հոր տնից չեք բերել. Ի պատասխան ոստիկանի սպառնալիքի
Այսօր անհանզանդության ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը, դիմելով տարեց տղամադուն, ասում է.  «Դե որ մտնեն տունդ թալանեն հանկարծ 1-02...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Աարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ահազանգ. Վնասվածք ստացած տղային չայցելեց ՄԻՊ-ը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով  ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:09
Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
ՀԱԵ Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ «Շատ ուրախ եմ, որ դուք ձեր...
Աղբյուր` Panorama.am
14:54
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
14:47
Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով արած հայտարարություններին
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Հստակ կոնցեպտ է պետք, միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քննարկում
«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցին Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:23
Նիկոլը վախկոտ մարդ է, շուտ հանձնված կլիներ, ուղղակի իր տերերը թույլ չեն տալիս, երևի առաջինը իր կինը. Զոհված զինծառայողի մայր
«Մեր երկիրը կործանող թուրքի ծնունդի դեմ եմ պայքարում: Երկիրս, մեր տղաների արյունով  ներկված հողերը կտոր-կտոր տալիս է։  Նիկոլը...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ռուս տղամարդը թաքնվել է ընկերոջ պահարանում՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար
Սվերդլովսկի մարզում մի ռուս տղամարդ թաքնվել է  ոստիկանությունից՝ մտնելով ընկերոջ պահարան։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ․ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան
 Քաղաքականության մեջ գուշականություններ անել պետք չէ, քանի որ հնարավոր չէ ասել՝  շարժումը կունենա հաջողություն,թե՝ ոչ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրանց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ահազանգ. Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է
«Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ակցիայի մասնակից 23-ամյա արցախցին աջ դաստակի ափային մակերեսի ջնջխված վերք է ստացել
Լրագրող Սյուզի Բադոյանը «Իզմիրլյան» ԲԿ-ում նկարահանել է արցախցի, այսօր խաղաղ անհնազանդության բողոքի ակցիայի ժամանակ բերման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}