Մեծ Բրիտանիան «ուղեկցում է» ՌԴ ռազմածովային ուժերի նավախմբին
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի նավերը ընդառաջ են դուրս եկել դեպի հյուսիս-արևմտյան Ատլանտիկա և Միջերկրական ծով ուղևորվող ՌԴ ռազմածովային ուժերի նավախմբին:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Ինչպես հայտարարել է, Միացյալ թագավորության պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը, քանի դեռ ՌԴ ռազմանավերը գտնվում են Մեծ Բրիտանիային պատկանող ջրերում, մենք հետևելու ենք նրանց ամեն մի քայլը»:
«Մենք հսկողություն ենք իրականացնելու Մեծ Բրիտանիայի անվտանգության ապահովման համար մեր պարտավորությունների շրջանակներում»,- նշել է, Մեծ Բրիտանիայի ՊՆ ներկայացուցիչը:
Նշվում է, որ ռուսական նավախումբը գլխավորում է «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավը: Ռուսական նավերին ընդառաջ դուրս են եկել «45 Դունկան» ականակիրը՝ ֆրեգատ «Ռիչմոնդի» և «Դրագոն» էսկադրային ականակիրի ուղեկցությամբ: