Հայտնի են աշխարհում աﬔնաանվտանգ ﬔսենջերները
Amnesty International ﬕջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել Է ﬔսենջերների պաշտպանվածության սեփական վարկանիշը: Rbc.ru-ն գրում է, որ ցուցակում տեղ Է գտել 11 ընկերություն՝ 16 ﬔսենջերներով, որոնք հանրահայտություն ունեն աշխարհի տարբեր վայրերում:
Անվտանգության վարկանիշի առաջին տեղերը բաժին են ընկել Facebook Messenger-ին և WhatsApp-ին: Երկրորդ տեղում են iMessage-ն, Facetime-ն և Telegram-ը, երրորդում՝ չինական QQ-ն ու WeChat-ը:
Ըստ կազմակերպության տվյալների՝ ﬔսենջերներն ընտրելու գլխավոր չափանիշը եղել Է ծառայությունում գաղտնագրման առկայությունը, որը նպատակ ունի «անձնական կյանքի ու կարծիքներ հայտնելու ազատության անձեռնﬗելիությունը պաշտպանել առցանց-սպառնալիքներից», երբ գաղտնագրման համար բանալիները ﬓում են ﬕայն զրուցակիցների մոտ:
Այս գործառույթն օգտագործում են WhatsApp-ը, iMessage-ը, FaceTime-ը, Duo-ն, Line-ը և Viber-ը: