Ներսիկ Նազարյանի ու Աղվան Հովսեփյանի որդիները փորձում են բիզնես հիմնել ԱՄՆ-ում. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Երևանի նախկին ոստիկանապետ, այժմ Երևանի փրկարար ծառայության պետ Ներսիկ Նազարյանի որդին Հայաստանում իրեն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սնանկանալուց հետո ընտանիքով հաստատվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում և տևական ժամանակ է փնտրտուքների մեջ է, թե որ ոլորտում կարող է ներդրում կատարել։
Ի դեպ, ԱՄՆ-ում ներդրումներով հետաքրքրված է նաև Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը։ Նա մի քանի շաբաթ առաջ այցելել է Լոս Անջելես և ներդրման ոլորտ է փնտրել՝ հայտնելով ընտանիքով հաստատվելու հնարավորությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ