Քաղաքական 20:08 22/10/2016 Հայաստան

Կարեն Կարապետյան. Չկա կրկնօրինակելու իդեալական բանաձև

«Հինգ, տաս, տասնհինգ տարի հետո մեր երկիրը տեսնում եմ հայկական: Որևիցե իդեալական կառավարման բանաձև չկա, որ դու կարող ես մի երկրից վերցնել և մի այլ երկրի վրա ադապտացնել: Ավելի ճիշտ ադապտացնել կարող ես, բայց կրկնօրինակել չես կարող»,- հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է Կարեն Կարապետյանն արձագանքելով ահրցին, թե ինչպիսին է տեսնում Հայաստանը 5-10-15 տարի հետո, և որն է կառավարության գործունեության արտաքին քաղաքական բաղադրիչը:

Կարեն Կարապետյանի համոզմամբ՝  ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն պետք է, քանի որ այդկերպ «մենք դառնում ենք մի ակումբի անդամ, որտեղ շուկան մեծանում է և որտեղ մեր պոտենցիալ կարողությունները տեղաբաշխելը մաքսիմալ հնարավոր է»: Դիտարկմանը, որ ընթացիկ փորձը ցույց է տալիս, որ այդ անդամակցությունից երկիրն առայժմ ոչինչ չի շահել, վարչապետն արձագանքել է.

«Ճիշտ եք, բայց որևէ անալիտիկա չկա՝ ի՞նչ կլիներ, եթե այնտեղ չմտնեինք այս ճգնաժամային իրավիճակում, այն շուկայի վերաբերյալ, որի վրա մենք աշխատում ենք: Պատկերացնենք՝ մենք ԵԱՏՄ-ի շուկայի մեջ լինեինք, մեր ապրանքը հիմնականում ուղղված լիներ դեպի այդ շուկաները և ի՞նչ կլիներ, եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ չլինեինք: Այդ անալիտիկան չկա: Երկրորդը, լինելով ԵԱՏՄ-ի շուկայում՝ մենք բացառո՞ւմ ենք այլ շուկաներում աշխատելը, ոչ: Մենք այլ շուկաներ գրավելու մեծ պոտենցիալ ունենք և ինչ որ ձևով ԵԱՏՄ-ն մեզ խանգարո՞ւմ է, իհարկե, ոչ: Այդ իսկ պատճառով մենք կարո՞ղ ենք  ԵԱՏՄ-ի անդամակցությունից օգտվել՝ հիմնականում մեզնից է կախված: Եթե մենք այդքան էլ չենք օգտվում, մեղքը գցել ուրիշների վրա, կարծում եմ, ճիշտ չէ: Մենք մեկի հետ ընկերություն անելուց անպայման ինչ որ մեկի դեմ չենք անում չէ ընկերությունը: Եվ ուրիշների հետ ընկերակցելը չի բացառվում»:

Անդրադառնալով կոնկրետ հարցադրմանը, որ տնտեսվարող սուբյեկտներն ԱՊՀ շուկայում մրցունակ դառնալու առումով դժգոհում են օբյեկտիվ դժվարություններից, մասնավորապես էներգակիրների բարձր գներից, կոմունիկացիոն դժվարություններից, արտարժույթների փոխադարձ արժեքներից, և այլն՝ վարչապետ Կարապետյանը ներկայացրել է իր լուծումը. «Նախևառաջ փաստ չէ, որ կամայական ապրանքը, որն այստեղ արտադրվում է, պետք է մրցունակ լինի: Բիզնեսի խնդիրն է՝ որոշել այն ապրանքները, ելնելով մեր բարդ տրանսպորտային լոգիստիկայից և այն օբյեկտիվ իրավիճակից, որը կա, որպեսզի մրցունակ լինեն: Երկրորդը, կարծում եմ, որ օրինակի համար, ռուսական շուկայում աշխատելու համար մեր շատ բիզնեսմեններ պետք է փորձեին. գուցե և դրա համար բարենպաստ պայմաններ չկան, որպեսզի վարկային ծրագրերը և միջոցները լինեին ռուսական ռուբլով: Երբ դու աշխատում ես նույն վալյուտայի դաշտում՝ ռիսկերը կտրուկ նվազում են, և եթե նկատել եք, մենք մեր արտահանման խթանման գործընթացում գրել ենք, որ կօգտագործենք նոր գործիքակազմ, որպեսզի արժութային ռիսկերը նվազեցնենք: Բիզնեսը պետք է կողմնորոշվի: Պետության խնդիրն ինչո՞ւմն է՝ մաքսիմալ իրեն աջակցել: Բայց, ասելով, որ գազի գինը թանկ է…Ի՞նչ պետք է անի պետությունը, եթե գազն այստեղ հասցնելը թանկ է: Ինքը պետք է ընտրի այն ապրանքատեսակը, այն ոլորտը, որի ժամանակ գազի գինն իրեն մրցունակությունից չի հանում»: Այնուհետև վարչապետը ներկայացրել է նմանատիպ ոլորտների օրինակներ. ոսկերչություն, բարձր տեխնոլոգիաներ, գյուղմթերքներ:

Գյուղմթերքների արտադրության պարագայում  ոլորտի սուբսիդավորման հարցի առնչությամբ էլ Կարեն Կարապետյանը հղում է արել միջոցների սակավությանը:

«Մենք ուզո՞ւմ ենք սուբսիդավորել, թե չէ: Կարծում եմ, որևէ կառավարության ղեկավար դեմ չի լինի դրան, բայց մենք սուբսիդավորում ենք այն չափով, ինչքանով մենք հնարավորություն ունենք: Վաղը մյուս օրն ավելի հարուստ ապրենք, ավելի ամուր ապրենք, սուբսիդավորման չափը կլինի ավելի՞, այո: Եվ այստեղ, մեկս մյուսին օգնելով պետք է ճանապարհ անցնենք, ուրիշ տարբերակ չկա, պատրանքների մեջ պետք է չընկնենք, պետք է ռեալ հաշվարկենք: Ձեր տան մեջ ո՞նց եք Դուք կառավարում, երբ որ Ձեր բյուջեն սահմանափակ է, Դուք որոշում եք առաջնայինն ինչին ուղղեք: Երբ որ Ձեր բյուջեի չափով չեք ապրում, միշտ այդ ընտանիքը խնդիրներ է ունենում: Նույնը մեզ մոտ է: Հիմա մենք կարող  ենք բողոքել, որ մեր բյուջեն, մեր հնարավորությունները սուղ են, օգուտ կա՞ այդ բողոքելուց: Ընդամենն այսքանը: Եվ քայլ առ քայլ պետք է գնանք, որպեսզի մեր բյուջեն, մեր հնարավորություններն աճեն, որ վաղը մյուս օրը մենք իրականում կարողանանք գյուղատնտեսությանն ավելի շատ սուբսիդավորել, ավելի շատ կողքին կանգնել, իրեն հուշել: Այդպես քայլ առ քայլ պետք է գնանք առաջ»,- ասել է նա:

«Մենք իրականում տրամադրված ենք շատ ազնիվ և անկեղծ աշխատել հասարակության հետ»,- հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն ու ընդգծել, որ եթե ինչ որ բան չստացվի, իրենք մտադիր են բացատրել, թե ինչ պատճառով չի ստացվել:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչպես է վերաբերվում նոր կառավարության հանդեպ հավատ տածող հասարակ քաղաքացու հանդեպ պատասխանատվությանը՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Մենք այդ առումով որևէ պատրանքների մեջ չենք: Ինչի՞ն է դա բերում՝ զուտ մեր պատասխանատվության աճին: Մենք փորձել ենք մեր ծրագրի մեջ, նորից այդ բառն ասեմ, մաքսիմալ պրագմատիկ ձևով, ռացիոնալ ձևով նշել այն քայլերը՝ ինչ ենք անելու: Օրինակ, շատ դեպքերում հնչում է, որ կառավարության ծրագիրը կենացներ է, խոստումներ է: Ես, ճիշտն ասած, այնտեղ կենաց ու խոստում չեմ տեսնում, բացի նրանից, որ մենք ասում ենք, որ աշխատելու ենք այս ուղղություններով: Փորձել ենք մաքսիմալ կոնկրետացնել, որտեղ հնարավոր է ժամկետներով, և իմ պատկերացմամբ՝ բավականին մեծ ծանրաձող ենք դրել,  որը ռեգուլյար ամենօրյա աշխատանք է  պահանջում: Ինչ ենք ասել՝  եթե նորմալ աշխատենք այս ոլորտներով, ապա մենք կունենանք փոփոխություններ, փոփոխությունները ինչպես կչափենք ՝ ժամանակը ցույց կտա: Մենք ասել ենք, որ պետք է վերլուծենք, վերաիմաստավորենք, ախտորոշենք, վիճակագրական տվյալները հասկանանք, որպեսզի վաղը մյուս օր թիվ հայտարարելուց մենք այդ թվի տակ մտնենք և այդ պատասխանատվության տակ մտնենք: Մենք իրականում տրամադրված ենք շատ ազնիվ և անկեղծ աշխատել հասարակության հետ, բացատրել, եթե ինչ որ մի բան էլ չի ստացվել՝ ինչ պատճառով չի ստացվել: Այդ իսկ առումով, հասկանալով, որ վեց, յոթ ամիս հետո գալու է պահը հաշվետվություն տալու, մենք փորձել ենք մաքսիմալ գրել այն, ինչ հնարավոր է անել: Ճիշտ ասած մեր թիմի մեջ եղել են անդամներ, ովքեր  ասել են՝ շտանգան այնպես  եք ձևակերպել, որ կարող է գրիժա ստանանք: Հիմա դրանից պակաս գրեինք, որպեսզի վեց, յոթ ամիս հետո գար պահը, ասեինք՝ մենք գերակատարել ենք, թե դնենք մի նշաձող, մի հորիզոն, որին եթե մի քիչ էլ չես հասնում, բայց քեզ մոտիվացնում է հասնել: Ընտրել ենք երկրորդ տարբերակը: Վեց, յոթ ամիս հետո հաշվետվություն տալուց արդեն կտեսնենք ինչքանով ենք մենք կարողացել այդ անել»:

Լրագրողները վկայակոչել են նոր վարչապետի՝ «Նաիրիտի» հարցով ցուցաբերած անկեղծությունը, հորդորել շարունակել նույն ոճով աշխատել և ներկայացնել «ծանր ճշմարտությունը», ինչին ի պատասխան վարչապետը կրկին ներկայացրել է իր դիրքորոշումը: «Չեմ կարծում, որ ծանր ճշմարտություն է, դա ուղղակի ճշմարտություն է: «Նաիրիտ» գործարանի, «Վանաձոր-Քիմպրոմի» հետ կապված, տեսականորեն հավանականություն կա՞, որ այդ ձեռնարկությունները կաշխատեն՝ գուցե այո: Այսօր առարկայական առաջարկ ունե՞նք՝ ոչ, պետությունը պե՞տք է զբաղվի այդ բիզնեսով՝ ոչ, եթե նման առաջարկություն լինի մենք մանրամասն կուսումնասիրե՞նք՝ այո: Եթե մարդ գալիս ասում է՝ 500 մլն դնելու եմ, 10 տարվա ռիսկը վերցնում եմ և մենք հավատում ենք, որ վաղը մյուս օր ինքը չի գնա, այդ բեռը չի մնա պետության վրա, մենք այսօր ասենք, որ մենք որևիցե առաջարկ չենք լսելու, դուք կասեք՝ ինքը կողմնակալ է և ոչ օբյեկտիվ: Այդ իսկ պատճառով, հավանականություն  կա՞, որ նման առաջարկություն կլինի՝ գուցե: Բայց այսօր սեղանի վրա  նման առաջարկություն չկա: Ընդհանրապես «Նաիրիտը» Հայաստանում աշխատելը բավականին բարդ խնդիր է: Տեսեք, չգիտեմ, երեք թե չորս փորձ է եղել և որևիցե փորձի ժամանակ, վստահ չեմ, բայց կարծում եմ, որևիցե մեկը 10 տարվա կանխատեսում չի ուզել էներգակիրների վերաբերյալ: Իմ համոզմամբ, եթե պոտենցիալ ինվեստորը նման հարց չի բարձրացնում, իր հետ պետք չէ շարունակել խոսել: Շատ խիստ կախված է դրանից՝  եթե դու չես հասկանում 10 տարի հետո ինչ է լինելու, ապա ոնց ես դու այդքան գումար պատրաստվում ներդնել և քո վրա բեռ վերցնել: Այ երբ որ կլինի մեկը կամ մի խումբ, որ կգա առարկայական մեզ հետ կխոսի, մենք շատ բաց, թափանցիկ այդ բանակցությունները կտանենք»,- ասել է նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}