Իգոր Կազիկով. «Եվրոպական խաղերը 2019 թ. Բելառուսում անցկացնելը ճիշտ որոշում է»
Բաքվում կայացած Եվրոպական խաղերում և «Ռիո-2016»-ում ռուսաստանյան մարզական պատվիրակությունների ղեկավար Իգոր Կազիկովը կարծում է, որ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ասամբլեան ճիշտ է վարվել՝ որոշելով Եվրոպական երկրորդ խաղերը 2019 թ. անցկացնել Բելառուսում։ Նա նաև հույս է հայտնել, որ 2019-ից հետո կավելանա այն երկրների թիվը, որոնք կցանկանան կազմակերպել այդ խաղերը։
«Ես կարծում եմ, որ ճիշտ որոշում է կայացվել,- Կազիկովի խոսքերը մեջբերել է է sport-express.ru-ն։- Բելառուսը մարզական շատ լավ ավանդույթներ ունի։ Պակաս կարևոր չէ նաև աշխարհագրական գործոնը, քանզի Բելառուսը գործնականում Եվրոպայի կենտրոնում է, և մեզ համար շատ հարմար է հասնել այդ երկիր։
Այսօր ելույթ ունեցավ պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա ասաց, որ Բելառուսը չի ուզում հսկայական գումարներ ծախսել բացման ու փակման արարողությունների համար։ Կազմակերպիչների համար առավել կարևոր է լավ մթնոլորտ ապահովել մարզիկների համար, որպեսզի նրանք կարողանան ցուցադրել իրենց լավագույն որակները»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը