Նեյմար. «Սկզբում «Բարսելոնի» հանդերձարանը վախեցրեց ինձ»
«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը պատմել է այն մասին, թե ինչ է զգացել առաջին ամիսներին՝ խաղալով «Նոու Կամպում»։
«Ինձ մի քիչ վախեցրեց հանդերձարանը։ Գիտեի, որ «Բարսելոն» տեղափոխությունը մեծ իրադարձություն է, ուստի ցնցված էի։
Երբ մտա հանդերձարան, տեսա, որ բոլոր խաղացողներն իրենց շատ համեստ են պահում։ Մենք դարձանք լավ ընկերներ։
Հիմա ես զգում եմ, որ «Բարսելոնն» իմ տունն է»,- Նեյմարի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը