Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կանցլերին է ներկայացվել ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
«Դեռևս միջնադարում Կիլիկիո Հայոց Թագավորության և Ուխտի միջև հաստատված սերտ փոխգործակցությունը պատմական և մշակութային ամուր հիմք է հանդիսանում համագործակցության ընդլայնման և ամրապնդման առումով»,- այս մասին նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն՝ այսօր Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կանցլեր և արտաքին գործերի նախարար Ալբրեխտ ֆոն Բեզըլագերի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Ուխտի կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերը։
Բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը վստահություն է հայտնել, որ Մալթայի Ուխտի մեծ վարպետի պետական այցելությունը Հայաստան նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է նաև ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, որոնք հետ են գցել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը:
Միաժամանակ, նախարար Նալբանդյանն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգին պարգևատրել է Փառքի շքանշանով
- «Պատմության մեջ շատ քիչ ազգեր կան, որ այդքան հին են, որքան դուք». Ֆրա Մեթյու Ֆեսթինգ
- Բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ առաջին քրիստոնեկան երկիր. Սերժ Սարգսյանը՝ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնին
- Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ վարպետի այցը Հայաստան շատ կարևոր իրադարձություն է. ՀՀ նախագահ
- Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը այցելել է Սուրբ Գրիգոր Նարեկացի կաթողիկե եկեղեցի
- Պետական այցով Հայաստան կժամանի Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր