Մալթայում օդանավը վթարի է ենթարկվել, կան զոհեր
Մալթայի միջազգային օդանավակայանում վերելք կատարելիս թեթև շարժիչով օդանավ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով օդանավում գտնվող 5 անձ մահացել է: Այդ մասին տեսանյութն արագորեն տարածվել է համացանցում, գրում է «Lenta.ru»-ն:
Տեսանյութը նկարել է ուղևորներից մեկը, որը կանգնած է եղել սպասասրահում:Դրանում երևում է այրվող օդանավը, իսկ հետին պլանում՝ հրամանատարի խոսքը, ինչպես նաև երեխաների ճիչ:
Reuters-ն իր հերթին տեղեկացմնում է, որ բոլոր մահացած հինգ ուղևորները Ֆրանսիայի քաղաքացիներ են եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց