Նոր Մոսկվայում բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի երկու քաղաքացու դի
Նոր Մոսկվայի շրջանում վարձակալված բնակարանում հրազենային վնասվածքներով Հայաստանի երկու քաղաքացու դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին:
ՌԴ քննչական կոմիտեի քաղաքային վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան տեղեկացրել է, որ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձի սպանության համար, առավելագույն պատիժը ցմահ ազատազրկում կամ մահապատիժ) հարուցվել է քրեական գործ:
Նա նաև ասել է, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները, հարցաքննում են հարևաններին և ականատեսներին՝ պարզելու սպանության դրդապատճառները: