Ախուրյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է
Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Վանաձորում, Տաշիրում, Սևանում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, տեղում է ձյուն, Տավուշի և Թումանյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Ախուրյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա
հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: