Ադրիանո Գալլիանի. «Դոնարուման կմնա «Միլանում» ու Բուֆոնին կփոխարինի Իտալիայի հավաքականում»
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալլիանին նշել է, որ թիմի դարպասապահ Դոնարո(ման կդառնա Ջանլուիջի Բուֆոնի հաջորդն Իտալիայի հավաքականում։ Նրա խոսքերով՝ 17-ամյա ֆուտբոլիստը դեռ երկար տարիներ կխաղա հարազատ թիմի կազմում։
«Կարծում եմ՝ հավաքականում նա կհաջորդի Բուֆոնին,- Գալլիանիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Չնայած Ջիջին դեռ մեծագույն դարպասապահ է։ Վստահ եմ, որ Դոնարուման երկար տարիներ հանդես կգա «Միլանի» կազմում»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը