Գերբեռնվածության խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծել ենք դատապարտյալների մասով. Քրմոյան
Այս տարի դատապարտյալների մասով գերբեռնվածության խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծել ենք,- Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ պատասխանելով պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե արդյո՞ք մշապես բարձրաձայնվող քրեակատարողական հիմնարկաների գերբնակեցման խնդիրը լուծվել է:
Փոխնախարարն ասաց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ամբողջությամբ վերաբնակեցման պարագայում դատապարտյալների մասով գերբնակեցման խնդիրը լուծվել է, զուգահեռաբար Երևանում կալանավորված անձանց մասով են աշխատում:
Ս. Քրմոյանի խոսքով՝ իրականացնում են նաև վերանորոգման, էներգախնայողության ծրագրեր՝ դատապարտյալների պահման պայմանների բարելավման ուղղությամբ:
«Նախատեսում ենք առաջիկա վեց ամսում էական փոփոխություններ ապահովել: Մենք լուրջ երաշխիքներ ունենք»,- ասաց արդարադատության փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Երեք տարի է չի լուծվում դատապարտյալների՝ հարազատների հետ սկայպով շփվելու հարցը. Նաիրա Զոհրաբյան
- Դատապարտյալը ևս մեկ իրավունքի անհրաժեշտություն ունի. Սուրեն Քրմոյան