ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ելույթ կունենա ՄԱԿ-ի ամբիոնից
Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հոկտեմբերի 27-28-ին կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին և կներկայացնի կազմակեպության գործունեությունը: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:
Ըստ աղբյուրի, բացի այդ նա հանդիպում կունենա նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունի հետ:
Բորդյուժան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կներկայացնի ՀԱՊԿ գործունեությունը, ժամանակակից մարտահրավերներին ու վտանգներին դիմակայելուն ուղղված կատարված աշխատանքը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի միջև համագործակցության առանձնահատկությունների մասին:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում դիտորդի կարգավիճակ ունի:
Նշենք, որ ՀԱՊԿ-ն հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները այժմ վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան