Հասարակություն 17:37 26/10/2016 Հայաստան

Մշտական աշխատանքի համար արտերկիր մեկնող միգրանտների քանակն աճել է. Մասնագետ

Միգրացիոն իրավիճակը մեզ մոտ շարունակում է մնալ լարված: Այդ մասին այսօր Տնտեսական լրագրողների ակումբում քննարկման ժամանակ ահազանգեց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը:

Հայաստանում միգրացիոն վիճակի մասին պատկերը, ըստ ժողովրդագրագետի, ստացվում է  ուղևորափոխադրումների տարեկան արդյունքներից, որոնք էլ ցույց են տալիս երկրի միգրացիոն կորուստներն ու ձեռքբերումները:

Եգանյանը նկատել է՝ այդ ցուցանիշը վերջին երեք տարիների ընթացքում կայունացել է՝ 42-43 հազար մարդ ամեն տարի արտագաղթում է:

«Մինչև անցյալ տարի ես գնահատում էի, որ այս ցուցանիշի կեսը կազմում են մշտական միգրանտները, իսկ մոտավորապես կեսը՝ աշխատանքային միգրանտները», -բացատրեց մասնագետը:

Աշխատանքային միգրացիան իր հերթին լինում է երկու տեսակի՝ սեզոնային, երբ տարվա ընթացքում գնում ու վերադառնում են և տևական աշխատանքային միգրացիա, երբ մարդիկ արտերկրում մնում են աշխատելու տևական ժամանակով:

«Ամեն տարի դրսում տևական ժամանակ մնացած աշխատանքային միգրանտների քանակը աճում է: Ամբողջ ցավն այն է, որ սրանց ժամանակավորությունը հարաբերական է և այն կարող է իրավիճակի փոփոխությունից կախված վերածվել մշտականի», -նկատեց  Եգանյանը՝ ընդգծելով, որ տևական աշխատանքի նհամար երկիրը լքում են մեծ մասամբ երիտասրադները:

Միգրացիան, ըստ մասնագետի, համակարգային երևույթ է և պայմանավորված է այն համակարգի գործունեությամբ, որը կա Հայաստանում և ընդգրկում է հասարակական կյանքի բոլոր ոլորտները:

Հայաստանում միգրացիայի վերաբերյալ հետազոտություններում մշտական միգրանտները դիտարկման շրջանակներում չեն, փոխարենը, ըստ բանախոսի, աշխատանքային միգրացիայի վիճակի վերաբերյալ կարող են պատկերացում կազմել:

Այսպես, հետազոտությունները ցույց են տալիս, որ տեղի է ունենում աշխատանքային միգրանտների տեսակարար կշռի նվազում:

«Եթե անցյալ տարվա տվյալներով միգրանտներ էին տնային տնտեսություններից ամեն երրորդը, ապա այս տարվա հետազոտության տվյալներով, այդ մեծությունը նվազել է մոտավորապես մինչև 30 տոկոսի: Այդ նվազումը ես կապում եմ ռուսական իրականության փոփոոխությունների հետ, ինչի հետևանքով միգրանտների մի զգալի մասը կամ վերադառնում է կամ ձեռնպահ է մնում նոր մեկնումից՝ սպասելով ինչ-ինչ փոփոխությունների», -նշեց մասնագետը:

Ուսումնասիրության արդյունքում պարզել են նաև, որ միգրանտների վաստակած եկամուտները զգալի նվազել են, ինչը նրա պնդմամբ, Հայաստանի տնտեսության վրա ծանր հետևանքներ կարող է թողնել:

«Տնային տնեսությունների եկամուտների կառուցվածքում տեղի են ունեցել բավական զգալի փոփոխություններ: Մենք առանձին-առանձին դիտարկում ենք միգրանտ չունեցած տնտեսությունները և միգրանտ ունեցող տնային տնտեսությունները: Մասնավորապես, նվազել է արտերկրից եկամուտների կամ մուտքերի տեսակարար կշիռը բնակչության եկամուտների ընդհանուր ծավալում: Մի երևույթ էլ կարելի է արձանագրել՝ որոշակի դիվերսիֆիկացում է նկատվում եկամուտների առումով: Եթե անցյալ տարվա տվյալներով, միգրանտ ունեցող տնային տնտեսությունը 1 եկամտի աղբյուր ուներ, ապա այսօր հստակ արտահայտված երկու աղբյուր առնվազն ունի: Սա նշանակում է, որ միգրանտների տնային տնտեսությունը սկսել է փնտրել եկամտի այլ աղբյուրներ», - ներկայացրեց Եգանյանը:

Միգրացիայի պատճառները, ըստ մասնագետի, շատ են՝ տնտեսական վիճակ, բավարար վաստակի բացակայություն, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական գործոններ՝ ապագայի նկատմամբ հավատի բացակայություն, անարդարություն, անորոշություն:

«Այս հանգամանքների դերակատարումը շարունակաբար աճում է: Մշտական միգրացիայի ծավալների աճը ես պայմանավորում եմ այս սոցիալ-հոգեբանական գործոնների ներգործությամբ են», -հավելեց մասնագետը:

Panorama.am-ի դիտարկմանը, թե վարչապետը կառավարության ծրագիրը ներկայացնելիս խորհրդարանում հայտարարել էր, որ ծրագիրը միտված է հենց ժողովրդագրության աճին և հարցին՝ ի՞նչ է կարծում մասնագետը արդյոք ծրագիրն այդպիսին է, Եգանյանը պատասխանեց.

«Ուրախ եմ, որ նման համալիր ծրագիր է ներկայացվում, այլ բան է, որ ես ունեմ թերահավատ մոտեցում այդ ծրագրի արդյունքների նկատմամբ: Դա բացատրվում է նրանով, որ միգրացիոն աճը համակարգային է և առանց համակարգային մոտեցումների փորձել պատճառներից մեկն ընտրել ու դրա վրա ներգործել, ապա արդյունք չի լինի: Եթե նույնիսկ արդյունք էլ գրանցվի, ապա դա կլինի կարճաժամկետ արդյունք, որը որոշ դեպքերում վատ արդյունքներ կարող է ունենալ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}