Մոուրինյո. «Մանչեսթերում ապրելն իսկական աղետ է»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է Մանչեսթերում հարմարվելու դժվարությունների մասին: Պորտուգալացի մասնագետն ամռանն է տեղափոխվել Անգլիա, սակայն մինչ այժմ բնակվում է «Լոուրի» հյուրանոցում, քանի որ ընտանիքի անդամները չեն ցանկացել մեկնել իր հետ: Այս մասին տեղեկացնում է sovsport.ru-ն:
«Իմ երեխաներն այն տարիքում են, որ չեն կարող առաջվա նման ամեն տեղ հետևել ինձ: Աղջիկս 20 տարեկան է, տղաս` 17: Հիմա իմ ընտանիքն այլ կերպ է ապրում: Հնարավոր է բնակարան գնեմ, սակայն ոչ այնպիսի մեծ, ինչպես գրում է մամուլը: Բանն այն է, որ ես ոչինչ պատրաստել չգիտեմ:
Մանչեսթերում ապրելն ինձ համար իսկական աղետ է, քանի որ չեմ կարողանում նույնիսկ փողոցով հանգիստ շրջել: Պապարացիները գիտեն, թե որտեղ եմ ապրում և նույնիսկ մոտակա ռեստորան գնալն ինձ համար պատուհաս է»,- պատմել է Մոուրինյոն: