Ներկայացվել է Windows-ի նոր տարբերակը
Microsoft ընկերությունը Նյու Յորքում շնորհանդեսի միջոցառման ժամանակ ներկայացրել է Windows-ի նոր մասսայական թարմացումը՝ Windows 10 Creators Update: Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Windows Central-ին:
Ընկերությունը չի ներկայացրել թարմացման մանրամասները և փոխարենը ներկայացրել է համակարգի գլխավոր հնարավորությունները: Նոր տարբերակի հիմնական ուժը դրված է օպերացիոն համակարգում 3D-կոնտենտ ստեղծելու և դիտելու հնարավորություն տալու վրա:
Դրա հետ միասին ներկայացվել է Paint ծրագրի թարմացումը, որում հայտնվել են հնարավորություններ օբյեկտներ ու մշակել լուսանկարներ երեք չափերով: Մյուս ծրագրերը նույնպես նոր ֆունկցիաներ կունենան, որոնք կապված կլինեն 3D-ի հետ, այդ թվում նոր բրաուզեր ՝ Microsoft Edge:
Թարմացումը կթողարկվի ոչ միայն համակարգիչների ու նոութբուքերի, այլ նաև սմարթֆոնների համար: Ներբեռնել այն հնարավոր կլինի արդեն 2017 թվականի սկզբից:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան