Քաղաքական 17:23 27/10/2016 Հայաստան

Թող գան մի օր ապրեն մեր տանը, տեսնեմ կմոռանա՞ն էդ «հոկտեմբերի 27»-ը. Արամ Սարգսյան

«Հարցրեք ցանկացած անասնապահի, գյուղացու, ակադեմիկոսի, գիտնականի, նրանք կասեն, թե ովքեր են մեղավոր հոկտեմբերի 27-ի համար: Իշխանությունները ոչինչ չարեցին, որ գործը բացահայտվի», -այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ 17 տարի առաջ այդ օրը սպանված Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եղբայրը:

Արամ Սարգսյանի խոսքով, Ազգային ժողովում 17 տարի առաջ կատարվածը ոճրագործություն էր և հայտնի են միայն կատարողները, իսկ պատվիրատուների մասով քրեական գործը բացահայտված չէ:

«Քանի դեռ բացահայտված չէ, նոր «հոկտեմբերի 27»-եր բացառված չեն այս երկրում», -հավելեց Սարգսյանը: 

Այդուհանդերձ, ըստ քաղաքական գործչի, հոկտեմբերի 27-ի գործին առնչվող շատ մարդիկ, ովքեր ազդեցություն են ունեցել, որ դատական նիստերը երկարեն կամ չտան վկայություն, այսօր պաշտոններ են ստացել:

«Այդ մարդիկ հիմա իրենց բավարարված են զգում, բայց կարծում եմ, որ իրենք իրենց խղճի առաջ լուրջ հարցեր ունեն տալու, լուրջ խնդիրներ կան պարզելու: Հոկտեմբերի 27-ի բացահայտումը թողնել մահացածների հարազատների վրա, անհեթեթություն է: Այո, մենք էլ ենք մեղավոր, մեղավոր ենք, որ իմ մորը, տիկին Ռիմային, մյուս զոհերի հարազատներին ու ծնողներին ես ինքս ասելու բան չունեմ այսօր, որ ամեն օր հոկտեմբերի 27 են ապրել իրենց տանը:

Թող գան մի օր ապրեն մեր տանը, տեսնեմ կմոռանա՞ն էդ «հոկտեմբերի 27»-ը: Էդ իշխանավորները, որ իրենց Վազգենի ընկերն էին համարում, որ ստեղ ելույթ էին ունենում, իրենց խղճի առաջ չունե՞ն դրա պատասխանը, թե՞ փակեցինք, փակեցինք, վերջ: Թող ժողովուրդը ինչ ուզում է մտածի, հերն էլ անիծած: Էդպես չի: Էդ խնդիրը պիտի բացահայտվի», -նկատեց նա:

Արամ Սարգսյանը վկայակոչեց իշխանական շրջանակներից հնչած հայտարարություններ, թե «հոկտեմբերի 27»-ը արտաքին քաղաքական հետք ունի ու կարծիք հայտնեց, որ դատաքննությունը «նորմալ չի կատարվել»:

«Ես ընդհանրապես «հոկտեմբերի 27»-ով որևէ վարկած՝ սկսած ներքին տնտեսականից նկատի ունեմ մոնոպոլիաների դեմ պայքարը, հարկերի մուծումը վերջացրած արտաքին քաղաքականը չեմ բացառում: Իհարկե, արտաքին քաղաքականի դերը համարում եմ մեծ, որովհետև համարում եմ, որ 99 թվականին «Միասնություն» դաշինքի հաղթանակը Հայաստանի իշխանություններին բերեց լեգիտիմություն: Վազգենի հիմնական խնդիրը դա էր՝ Վազգենը հասկացավ, որ էս կարգի ընտրություններով երկիրը երկիր չի դառնա ու դա էր պատճառը, որ ինքը բազմաթիվ անգամներ խնդրեց Կարեն Դեմիրճյանին, որ նրա հետ միասին կարողանա լուծել այդ խնդիրը, ու մենք ունեինք լեգիտիմ իշխանություն՝ լեգիտիմ խորհրդարան, լեգիտիմ վարչապետով, որոնք հստակ ծրագիր էին դրել:

Մենք էդ ժամանակ պետություն էին, ո՞վ էր Վրաստանը, Ադրբեջանը: Մեզ հետ հաշվի էին նստում: ԱՄՆ-ից ներդրումներ էին սպասվում: Այս ամենը իհարկե, կարող էր բերել էն ուժերին, ովքեր ուզում են Հայաստանը միշտ իրենց ոտքի տակ ունենալ...արտաքին քաղաքական այդ ուժերը, միանշանակ, կարող են ազդեցություն ունենալ, և այդ հետքը բացառել պետք չէ», -ասաց Սարգսյանը:

Խոսելով Դեմիրճյան-Սարգսյան հարաբերությունների մասին, Արամ Զավենիչն ասաց, որ դա իսկապես լավ ընկերություն էր. «Ես Վազգենին գիտեի, գիտեի թրթիռը, իռոնիան, կատակը: Էդ հարաբերությունները լուրջ պետականից սկսած մինչև էն ամենամարդկային, իրար հետ նառդի խաղալով, իրար արած կատակներով: Էն կատակները, որ Դեմիրճյանը կարող էր անել Վազգենի հետ, հավատացեք, Հայաստանում ոչ մեկ չէր կարող անել: Այդ հարաբերությունները ավելին էին, քան հարազատը»:

Հիշեցնենք՝ 17 տարի առաջ, այս օրը՝ հոկտեմբերի 27-ին, մի խումբ ահաբեկիչներ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, թափանցեցին ՀՀ Ազգային ժողով, որտեղ տեղի էր ունենում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը և գնդակահարեցին գործադիր և օրենսդիր իշխանության առաջին դեմքերին։

Այդ օրը զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Յուրի Բախշյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Ռուբեն Միրոյանը, Արմենակ Արմենակյանը և Լեոնարդ Պետրոսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}