Տնտեսություն 16:58 27/10/2016 Հայաստան

«Այս առևտրի կենտրոնով զարկ ենք տալու նաև տեղական արտադրանքի խթանմանը». Խ. Սուքիասյան

« «Երևան տոնավաճառ» առևտրի կենտրոնի բացման արդյունքում ստեղծվել է սպասարկման անձնակազմի 70 և առևտրային տաղավարների 400 աշխատատեղ»,-այսօր կենտրոնի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց «Երևան տոնավաճառի» գործադիր տնօրեն Էդգար Առաքելյանը:

Նշենք, որ կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է «ՍԻԼ Կոնցեռն» ընկերությունը:

«Տոնավաճառում ներկայացված են Հայաստանի արտադրող և ներմուծող ամենամեծ ընկերությունները: Շենքի ներսում տեղեկայված են հիմանականում մանրածախ առևտրի համար նախատեսված 400 տաղավար, իսկ բակային հատվածում՝ մեծածախ առևտրի համար նախատեսված հարյուր տաղավար: Հիմնական ապրանքատեսականու մեջ մտնում են տնտեսական ապրանքներ, կենցաղային տեխնիկա, հագուստ, խաղալիքներ, և այլն»,-ասաց գործադիր տնօրենը:

Նրա խոսքով,  այս ամենից բացի, կենտրոնը մատուցում է նաև այլ ծառայություններ. «Այստեղ գործում է բանկ, ապահովագրական ընկերություն, տուրիստական գործակալություն, ավիատոմսերի վաճառք և ժամանցային տարատեսակ կետեր: Ունենք նաև գրասենյակային տարածքներ՝  տնտեսվարող սուբյեկտների համար: Ներկայումս կենտրոնն ունի 95 տոկոս ծանրաբեռնվածություն»:

Էդգար Առաքելյանը կարևորեց նաև տոնավաճառի տեղակայման վայրը. «Այն գտնվում է տրանսպորտային հանգույցի կենտրոնում՝ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարան, մայրաքաղաքից դեպի մարզեր մեկնող և ժամանող ավտոբուսների վերջին կայարան, ունենք երկու մուտք Սևանի և Արշակունյաց փողոցներ: Այսպիսի հանգույցը շատ կարևոր է առևտրի կենտրոնի համար»:

«ՍԻԼ Կոնցեռն» ընկերության հիմնադիր նախագահ Խաչատուր Սուքիասյանն էլ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ կենտրոնում ունեն նաև տեղական արտադրողների համար նախատեսվա հարթակ. «Երրորդ հարկում կլինի կոշիկի արտադրության համար նախատեսված վայր:  Գիտեք, որ մեր ընկերությունը նաև ֆինանսական համակարգ է, որով կարող ենք տարբեր  գործունեություններ ապահովագրել և վարկավորել: Մենք կոշիկի արտադրության համար տալիս ենք արտոնյալ վարկեր: Վստահեցնում եմ, որ կոշիկի արտադրությունը Հայաստանում առաջիկա երեք տարվա ընթացքում բավականին մեծ վերելք կարող է ունենալ: Ուղղակի տեխնիկական խնդիրներ պետք է լուծվեն, նոր սարքավորումներ պետք է ներկրվեն: Կոշիկ ասելով միայն կաշին պետք չէ հասկանալ, այնտեղ տարբեր բաղադրիչներ կան, որոնք նույնպես պետք է ՀՀ տարածքում արտադրվեն»:

Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ կոշիկի արտադրությամբ Հայաստանը կարող է ոչ միայն ինքնաբավություն ապահովել, այլև արտադրանքն արտահանել. «Մեր ամբողջ մոտեցումն ու վարկավորումը նրա համար է, որպեսզի սկզբանական շրջանում արտադրողներն իրենց դիրեքրը բարելավեն ՀՀ տարածքում՝ այնուհետև դուրս գան այլ երկրների շուկաներ: «Երևան տոնավաճառ»-ում արդեն ունենք տեղական արտադրանքի տաղավարներ և այս առևտրի կենտրոնով զարկ ենք տալու նաև տեղական արտադրանքի խթանմանը» :

2016թ. հունվարից մինչև հոկտեմբեր տոնավաճառի շինարարության աշխատանքներում մշտապես ներգրավված են եղել ավելի քան 250 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմել է 200.000 ՀՀ դրամ: Տոնավաճառի առաջին փուլով շահագործման հանձնված հատվածում կբացվի 550 աշխատատեղ՝ ամսական միջինը 150.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Կառույցի այս փուլի ներդրումները, պատասխանատուների հավաստմամբ, կազմել են շուրջ 2 մլրդ 500 մլն ՀՀ դրամ: Երկրորդ փուլի իրականացման արդյունքում 2017թ. ամռանը Երևանը կունենա 43 000 քմ տարածքով, 850 մանրածախ և մեծածախ առևտրի համար նախատեսված վաճառքի տաղավարներով հագեցված և ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող տոնավաճառ, որտեղ կբացվի շուրջ 1000 աշխատատեղ՝ միջին ամսական 150 000 ՀՀ դրամ աշխատավարձով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}