Դիեգո Սիմեոնե. «Ատլետիկոյի» նպատակն ավելի շատ միավորներ վաստակելն է»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շեշտել է, որ այս մրցաշրջանում թիմի խնդիրն անցած մրցաշրջանի համեմատությամբ ավելի շատ միավորներ վաստակելն է։ Մասնագետի խոսքերով՝ այդ դեպքում նա կարող է թիմի ելույթները հաջող համարել։
«Ատլետիկոն» միտված է ավելի շատ միավորներ վաստակել, քան նախորդ մրցաշրջանում,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Եթե դա տեղի ունենա, ես կարող եմ ասել, որ հաջող ենք հանդես եկել»։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում մադրիդցիներն Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել են 3-րդ տեղը՝ վաստակելով 88 միավոր։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան