Իսլանդիայում ընտրություններ են, որին մասնակցում են «Ծովահենները»
Իսլանդիայում մեկնարկել են երկրի Ալթինգի՝ խորհրդարանի ընտրությունները: «ՌԻԱ Նովոստիի»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանական ընտրություններում ընտրելու իրավունք ունի 245 հազար մարդ: Խորհրդարանի 63 մանդատի համար պայքարում է 12 կուսակցություն՝ շուրջ 1500 թեկնածուներով:
Ըստ աղբյուրի, տեղական ԶԼՄ-ները հեգնում են՝ նկատելով, որ ընտրողների ընդհանուր թվի 0,6 տոկոսը թեկնածու է: Ընտրական կարգը այստեղ համամասնական է, և կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսանոց արգելքը:
Նշվում է, որ իսլանդական ընտրությունների հիմնական ինտրիգը, որն ամբողջ աշխարհի ուշադրությունն է գրավել, այն է, որ ընտրություններին մասնակցում է «Ծովահենների կուսակցությունը»: Նախորդ գումարման խորհրդարանում նրանք ունեցել են երեք պատգամավոր, իսկ ընտրություններից առաջ սոցհարցումները ցույց են տվել, որ այս կուսակցությունն ունի բարձր վարկանիշ՝ 20-30 տոկոս:
Այս ընտրություններն արտահերթ են և պետք է անցկացվեին 2017-ի մայիսին, բայց փոխել են ընտրությունների օրը, որպեսզի դուրս բերեն երկիրը քաղաքական ճգնաժամից:
Նշվում է, որ երկիրը քաղաքական ճգնաժամում էր հայտնվել «Պանամյան փաստաթղթերի» հրապարակումից հետո, երբ պարզվել էր, որ երկրի վարչապետի կնոջ անունով բրիտանական Վիրգինյան կղզիների օֆշորային գոտում օֆշորներ են գրանցված: Ինքը՝ Պրոգրեսիվ կուսակցության առաջնորդ, վարչապետ Սիգմյունդյուր Գյունլեյգսոնը իշխանության է եկել կոռուպցիայի ու օֆշորների դեմ պայքարի մասին կարգախոսներով: