Խոսեպ Գվարդիոլա. «Ես երջանիկ եմ Մանչեսթերում»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ իրեն դուր է գալիս կյանքը Մանչեսթերում։ Իսպանացու խոսքերով՝ Անգլիա տեղափոխությունից հետո նաև իր ընտանիքն է ամեն ինչից գոհ։
«Այո, Մանչեսթերում ապրելն ինձ դուր է գալիս,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես այնքան գոհ չեմ, որքան անցյալում, որովհետև ընդհատել ենք հաղթանակների շարքը, սակայն իմ կյանքը միայն թիմի արդյունքներից կախված չէ։ Այո, կյանքը փոքր-ինչ փչանում է, երբ դու ամեն օր մտածում ես, թե ինչպես բարելավես խաղը։ Բայց, ընդհանուր առմամբ, իմ երեխաները երջանիկ են դպրոցում, կինս իրեն լավ է զգում։ Լավ եմ աշխատում ու զգում եմ, թե ինչպես են մարդիկ անհանգստանում ինձ համար։ Մի խոսքով՝ երջանիկ եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները