Կեմերովայում առատ ձյան պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Ռուսաստանի Կեմերովո շրջանում տեղացած առատ ձյան հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, վերջին շաբաթվա ընթացքում տեղացել է ամսական նորմայի 90 տոկոսը: Կան տեղեր, որտեղ ձյունը հասնում է կես մետրի, նման ցուցանիշը հոկտեմբերի համար անոմալ երևույթ է:
Ճանապարհների մաքրման աշխատանքներին ներգրավել է 200 տեխնիկա: Մայրուղիներում ու բակերում հերթապահում են արագ արձագանքման խմբերը, դրանք տարհանում են ձյան մաքրման աշխատանքներին խանգարող մեքենաները:
Վթարային ծառայություններին օգնում են բնակիչները, մաքրման աշխատանքներին ներգրավվել է 35 հազար մարդ: Շրջանում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ աղետի հետևանքների դեմ պայքարի նպատակով: Աշխատանքները համակարգում է անձամբ նահանգապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները