Կիմ Չեն Ընը գովել է կորեական շամպունի որակը
Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նախագահ Կիմ Չեն Ընը այցելել է կոսմետիկական միջոցներ արտադրող գործարան և գոհ մնացել տեսածից: «ТАСС»-ը վկայակոչելով կորեական լրատվամիջոցներին, գրում է, որ ձեռնարկության արտադրանքը՝ հեղուկ օճառ, շամպուն, «տարբերվում է իր բազմազանությամբ և բարձր որակով»:
«Այս ժամանակակից գործարանի գործարկումը մեր ներդրում կարող է ունենալ կորեացի ժողովրդի կյանքի որակի բարձրացման հարցում», -հայտարարել է երկրի առաջնորդը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Կիմ Չեն Ընը բազմիցս է ընդգծել հայրենական արտադրության քսուքների, օծանելիքի, լոսյոնների, օճառների ու շրթներկի որակի բարձր լինելու մասին, ի տարբերություն արտասահմանյան արտադրանքի:
Ըստ աղբյուրի, այս շաբաթ Կորեայի արհմիությունների գլխավոր ֆեդերացիայի 7-րդ նստաշրջանի մասնակիցներին Կիմ Չեն Ընը ուղերձ է հղել, որով պահանջել է վերջ տալ արտասահմանյան ապրանքների «առաջ խոնարհվելը»:
Կորեայի նախագահը նշել է նաև, որ «երկրի աշխատավորները իրենց ձեռքերով պետք է արտադրեն ապրանք, որի որակը կգերազանցի արտասահմանյան ապրանքի որակին»: