Խոշոր հրդեհը Հնդկաստանում առևտրային կետեր է «խժռել»
Կենտրոնական Հնդկաստանում Աուրանգաբադ քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 200-ից ավելի խանութներ ու 40-ից ավելի ավտոմեքենաներ խոշոր հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել են:
Վկայակոչելով հնդկական ԶԼՄ-ներին, այդ մասին տեղեկացնում է «Life.ru»-ն: Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է այսօր առավոտյան առևտրային համալիրներից մեկում:
Կրակն արագորեն տարածվել է կողք կողքի կանգնած առևտրային կետերի երկայնքով, խժռել փոքր ու մեծ կրպակները, մոլերը:
Հրդեհը հնարավոր է դարձել մարել միայն մի քանի ժամ անց: Ըստ աղբյուրի, ոստիկանությունը պարզում է հրդեհի պատճառները, հարցաքննում է ականատեսներին ու անշարժ գույքի սեփականատերերին: