Մոլդովայում լռության օր է
Մոլդովայում նախագահական ընտրությունների նախօրեին լռության օր է: 20 տարվա մեջ առաջին անգամ պետության ղեկավար ընտրելու են համազգային քվեարկության միջոցով: Մինչ այդ նախագահին որոշում էր երկրի խորհրդարանը: Այս տարվա մարտին Սահմանադրական դատարանն այդ նորմը ճանաչեց հակաօրինական:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, նախընտրական քարոզարշավում երկու ֆավորիտներ կան՝ սոցիալիստ, ռուսամետ Իգոր Դոդոն, եվրոպամետ ընդդիմադիր Մայի Սանդուն:
Ըստ աղբյուրի, առաջին թեկնածուին աջակցում է ընտրողների 41 տոկոսը, երկրորդին՝ 14 տոկոսը:
Օրենքի համաձայն, առաջին փուլում ընտրվելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների կեսը: հակառակ դեպքում կնշանակվի երկրորդ փուլ: Ընտրությունները համարվում են կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 1/3-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները