Նեյմարի հայր. «Իմ որդու համար պետք է 430 մլն վճարեն»
Վագներ Ռիբեյրոն՝ «Բարսելոնի» հարձակվող Նեյմարի հայրը և գործակալը, նշել է, որ իր որդու տրանսֆերի պոտենցիալ գնորդը պետք է վճարի 430 մլն եվրո։ Նրա խոսքերով՝ դրա մեջ են մտնում ակումբին վճարվելիք գումարը, հարկերն ու ֆուտբոլիստի աշխատավարձը։
«Եվրոպական շատ ակումբներ են ցանկանում հրավիրել Նեյմարին,- Ռիբեյրոյի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Կարող եմ ասել, որ հավակնորդներից մեկը ՊՍԺ-ն էր։ Եթե որևէ մեկը պայմանավորվի «Բարսելոնի» հետ, ստիպված կլինի 190 մլն եվրո վճարել ակումբին, բայց նաև լուրջ գումարներ կծախսի հարկերի ու աշխատավարձի վճարման համար։ Ընդհանուր առմամբ՝ պոտենցիալ գնորդը կծախսի 430 մլն եվրո»։