Սիրիայի կառավարությունը պատրաստ է բանակցել ընդդիմության հետ
Սիրիայի կառավարությունը պատրաստ է վերականգնել ընդդիմության հետ բանակցությունները: Այդ մասին «ТАСС»-ի փոխանցմամբ, «Россия 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյն Շաբանը:
«Մենք ամբողջությամբ պատրաստ ենք վերականգնել այս բանակցությունները, այն դեպքում, երբ մյուս կողմը, որը սիրիական ընդդիմությունն է, իր հերթին ևս պատրաստ կլինի գնալ այդ քայլին: Ավելին, մենք այժմ շարժվում ենք շատ կարևոր ուղղությամբ՝ Սիրիայում ազգային համաձայնության հաստատման», -հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդականը:
Նա նշել է, Սիրիայի կառավարությունը բաց է քաղաքական պրոցեսների համար:
«Ընդդիմության հետ կապված խնդիրն այն է, որ յուրաքանչյուրը գումար է ստանում երրորդ երկրներից՝ Սաուդյան Արաբիա, Քաթար, Թուրքիա», -հայտարարել է Սիրիայի նախագահի ներկայացուցիչը: