ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Աբովյանի քաղաքապետարանի երկու աշխատակցի. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով, ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Աբովյանի քաղաքապետարանի երկու աշխատակցի՝ առևտրի բաժնի պետ Մանվել Հովհաննիսյանին և նրա տեղակալ Վահե Հայրապետյանին։
Թերթի փոխանցմամբ՝ պարզվել է, որ վերջիններս ամեն օր Աբովյանի շուկայի վաճառողներից յուրաքանչյուրից անօրինական կերպով 500 դրամ գումար են պահանջել և ստացել։ Առևտրականներից ապօրինի հավաքված գումարը քաղաքապետարանի աշխատակիցները փոխանցել են Կոտայքի մարզպետին՝ Կարապետ Գուլոյանին։»
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները