Ամերիկացուն դատապարտել են 1,5 տարվա ազատազրկման հայտնի մարդկանց մերկ լուսանկարները գողանալու համար
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի դատարանը դատապարտել է հաքքերին 18 ամիս բանտարկության ՝ հայտնի մարդկանց հաշիվները կոտրելու և մերկ աստղերի լուսանկարներն ու տեսանյութերը բեռնելու համար: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
36-ամյա Ռայիան Կոլլինզը մեղավոր էր ճանաչվել դեռ այս տարվա մայիսին: Քննությունը չէր գտել ապացույց, որ նա գողացած նյութերն ինչ-որ կերպ տարածել էր, դրա համար նրան մեղադրանք էր առաջադրվել միայն կոտրելու և անձնական տվյալները գողանալու համար:
Քննության տվյալներով, Կոլլինզին հաջողվել էր ձեռք բերել 600 օգտատիրոջ տվյալներ և գաղտնաբառեր: Գաղտնաբառերը ստանալու համար նա իր զոհերին, որոնց թվում են եղել հոլիվուդյան աստղեր Ջենիֆեր Լոուրենսը, Քեյթ Ապտոնը, Սքարլետ Յոհանսոնը, էլեկտրոնային նամակներ էր ուղարկել, որոնք գնացել էին նրանց Google-ի և Apple-ի անունից: Մերկ դերասանների և երգիչների լուսանկարները հայտնվել էին ինտերնետում:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները