«Մեդիա և իրավունքը» դիմել է ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով
«Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպությունը դիմել է Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանի և Արկադի Համբարձումյանի վարքագծի վերաբերյալ:
ՀԿ տարածած հաղորդագրության համաձայն, «նշյալ պատգամավորները խախտել են ԱԺ կանոնակարգ օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ» կետերով նախատեսված էթիկայի կանոնները, այսինքն՝ քվերակել են ուրիշ պատգամավորների փոխարեն:
Դիմումին կից հանձնաժողովին ենք ներկայացրել տեսանյութեր, որոնք փաստում են պատգմավորական էթիկայի խախտման մասին:
(«Էթիկայի հանձնաժողովի նախագահը խախտում է էթիկան (տեսանյութ)»- «Դերժավայի Արկադին քվեարկում է ուրիշի փոխարեն (տեսանյութ)»:
Հաշվի առնելով այն համգամանքը, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության նույն պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով քվեարկել է գործընկերոջ փոխարեն, տվյալ հանձնաժողովի նախագահն է, մտահոգված ենք, որ վերջինս օբյեկտիվ չի գտնվի իր վարքագծի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ: Կարծում ենք, որ դիմումի քննությունը հանձնաժողովի նախագահի կողմից խնդրահարույց է շահերի բախման տեսանկյունից:
Ուստի հիշեցնում ենք, որ կա նախադեպային որոշում, որը կայացվել է տվյալ հանձնաժողովի կողմից, երբ ուրիշի փոխարեն քվեարկած յոթ պատգամավորների վարքը համարվել էր էթիկայի խախտում, որից հետո ԱԺ-ի կողմից ընդունվել էր օրենքի փոփոխություն՝ սահմանելով համապատասխան պատժամիջոցներ:
Եթե Սուքիաս Ավետիսյանը չի կարող ընդունել իր կողմից էթիայի խախտման փաստը, հորդորում ենք չմասնակցել որոշման կայացման ընթացքին»: